Մայիսին Գյումրիում շահագործման կհանձնվեն Մուշ-2 և Անի թաղամասերը
Հայաստան
«Մայիսին Գյումրիում շահագործման կհանձնենք Մուշ-2 և Անի թաղամասերը: Իսկ ահա Լոռու մարզում կա բնակարանային մոտ 1800 շահառու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:
Նա նշեց, որ 2008-2010 թվականներին աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացված բնակարանների պահովման ծրագրերի շնորհիվ լուծվել են Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 1711 ընտանիքների բնակարանային խնդիրները:
Վերջինս նաև անդրադարձավ «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ Նոյան տապանի հնարավոր կառուցապատման հարցին։
«Այդ առումով վերջնական որոշում դեռևս կայացված չէ», – նշեց Վարդան Վարդանյանը:
Նա նշեց, որ անցկացվելու է մասնագիտական փորձաքննություն, ինչից հետո էլ պարզ կդառնա կառուցվո՞ւմ է այդ տապանը, թե՞ ոչ:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի