«Տղե´րք, գիտե´ք, էսօրվա մեր հպարտությունն եք, մեզ կարող եք երեկոյան բարձրացնել երկինք»
Բլոգոսֆերա
Հարություն Մկրտչյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ես չգիտեմ՝ ինձ կկարդան մեր ֆուտբոլիստները, թե՝ ոչ, բայց ուզում եմ նրանց մաղթել հաղթանակ:
Տղե´րք, գիտե´ք, էսօրվա մեր հպարտությունն եք: Մեզ կարող եք երեկոյան բարձրացնել երկինք, երջանկություն ու ցնծություն տալ:
Հաղթե´ք, խնդրո´ւմ եմ, մենք ապրում ենք ձեզնով, դուք մեր նորանկախ երկրի եզակի լուսավոր կետն եք:
Գևո´րգ ջան, խնդրո´ւմ եմ, 2 աչքդ 4 արա, 2 ձեռքդ 12-ը սարքի ու պաշտպանի´ր դարպասդ այնպես, ինչպես մեր տղերքը այդպես զգոն պաշտպանում են մեր սահմանը:
Պաշտպաննե´ր ջան, էնքան հզոր եղեք, որ հակառակորդը չկարողանա անգամ Կասպարովին մոտենալ:
Կառլե´ն ջան, Մկրտչյա´ն ջան, ադա´շ ջան, պարծա´նք ջան, շարժիչդ միացրու և գնա առաջ, առաջ դեպի հակառակորդ, էնպես արա, որ Ղազարյան Գևորգը խփի, կամ էլ Սարգիսովը խփի:
Մխիթարյա´ն ջան, Հենրի´կ ջան, խնդրո´ւմ եմ, դաշտում բոլորին կազմակերպի´ր, եղի´ր մեր ժամանակների ու մեր ֆուտբոլային արքան, այսօր կրկնապատկի´ր ուժերդ, քառապատկի´ր: Հենրի´կ ջան, տե´ր եղիր մեր տղերքին, կազմակերպի´ր այնպես, որ իմ վերևում նշածները կատարվեն, վերջում էլ, մի հատ հավեսի համար, քո էն սիրուն ու աննման գոլերից…
Տե´ր Աստված, խնդրո´ւմ եմ, մեր տղաների կողքին եղի´ր:
Իսկ ես, իսկ ես խոստանում եմ գոռալ, ճչալ, քշ-քշ ասել ու ցնծալ…
Դե, ի գործ…»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող