Հարկադրված մարտավարություն՝ հաղթանակի մշուշոտ հեռանկարով
Բլոգոսֆերա
Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստան-Դանիա հանդիպման առաջին խաղակեսը տպավորիչ չստացվեց: Հայաստանի հավաքականը հարկադրված ընտրել էր հակագրոհների մարտավարությունը: Դա պայմանավորված էր, առաջին հերթին, հարձակման առաջատար Յուրա Մովսիսիյանի բացակայությամբ:
Բացի այդ, այդ մարտավարությունը Հայաստանին հաջողություն էր բերել Չեխիայի ընտրանու հետ խաղում:
Անկեղծ լինելու համար՝ նկատեմ, որ նման մարտավարությունը, գոնե այս խաղում, վերնայման կարիք ունի, որովհետեւ մեր հավաքականին միայն հաղթանակ է պետք:
Առաջին խաղակեսում հաղթական ոգին մի փոքր նահանջել էր. հիշարժան էր, թերեւս, Արազ Օզբիլիսի գեղեցիկ անցումը:
Հուսանք, որ երկրորդ խաղակեսում ավելի տպավորիչ խաղ կտեսնենք»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող