«Չորրորդ ինքնիշխանություն».Աստղագուշակ
Հայկական Մամուլ
«Կարեն Կարապետյան– Կենդանակերպի նշանը՝ Նապաստակ։
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի դրամատիկ իրադարձություններով։
Երկուշաբթի օրը Մոսկվայում աշխատելու առաջարկ կստանաք։ Պայմանով, որ շենքերը գազարագույն չներկեք։ Հոգեկան վերելք, լիակատար դրայվ։
Երեքշաբթի օրը հրաժարականի դիմում կներկայացնեք։ Գազարագույն թղթի վրա։ Հրաժարականը միանգամից չի ընդունվի։ Փորձեք ապտակել արարողակարգի աշխատակիցներից մեկին։
Չորեքշաբթի օրը հնարավոր է աջ ձեռքի ցուցամատի մազոլ՝ ֆեյսբուքում ինքներդ ձեզ գովազդելու պատճառով։ Լեյկոպլաստ կպցրեք ու շարունակեք դրայվը։
Հինգշաբթի օրը ծանր է։ Օդանավակայանի ճամփին կհանդիպեք նախկին կրպակատերերի։ Արդյունքում՝ դիմագծերի դեֆորմացիա։ Այդ օրը թույլ չեն տա ինքնաթիռ բարձրանալ։
Ուրբաթ օրը կապտուկները կանհետանան։ Ինքնաթիռի բիզնես սալոնում գազարի հյութ չի լինի։ Վնուկովոյի օդանավակայանում կփորձեք ապօրինի կրպակներ ապամոնտաժել։
Շաբաթ և կիրակի օրերին կանցկացնեք Մոսկվայի վնասվածքաբանության կենտրոնում»,–գրում է Չորրորդ ինքնիշխանությունը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ