Մելոնին հրատապ հայտարարությամբ․ Իտալիան խստացնում է սահմանային ռեժիմը «Ես սիրում եմ քեզ հավիտյան»․ Մանե Գրիգորյանը կիսվել է հայրիկի՝ Արթուր Գրիգորյանի հետ արխիվային լուսանկարներով (լուսանկարներ) Եվ՛ Պուտինը, և՛ Զելենսկին ստիպված են լինելու զիջումների գնալ․ Թրամփ ՀՀ անվտանգությունն՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների պայմաններում (տեսանյութ) Բաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերանայումը Չեխիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտուն Ռուբինյանը եթե ինձ պարգևավճար տա, անմիջապես դատի եմ տալու․ բոլորի տները ձեռքներից առնելու ենք (տեսանյութ) «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է Սեուտայի ճգնաժամը խորանում է. 37 500 միգրանտ արդեն վերադարձվել է Մարոկկո Ուկրաինան քննարկում է Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հարցը Փաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից Պրեմիերա․ Տաթև Ասատրյան- «Բա չիմացար» (տեսանյութ) 

Վ. Մինասյանը` որպես հավաքականի ավագ մարզիչ, հասել է առավելագույնին. Հրաչյա Ռոստոմյան

Բլոգոսֆերա

Սպորտի և երիտասարդության նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստան-Դանիա խաղին և հայաստանյան ֆուտբոլում տիրող իրավիճակին:

«Մինչ օրս ձեռնպահ եմ մնացել մեր ֆուտբոլում տիրող իրավիճակի մասին տեսակետ արտահայտելուց, սակայն, երեկվա Հայաստան-Դանիա խաղից հետո, գտնում եմ, որ պետք է անպայման ասեմ իմ անձնական կարծիքը:

Նախ ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել հավաքականի բոլոր անդամներին, խաղի ընթացքում ներդրած ուժերի և իրենց հնարավորությունների առավելագույն սահմաններում մինչև վերջ պայքարելու համար: Բազմիցս եմ նշել, որ սպորտում հաղթանակներն ու պարտությունները մշտապես զուգորդում են իրար, ուստի պետք է մեր մարզիկների կողքին լինել, սատարել, ոգևորել նրանց, ինչպես հաղթանակների, այնպես էլ պարտությունների ժամանակ, ավելին, նրանք մեր լավ վերաբերմունքի կարիքն հատկապես ունեն անհաջող խաղերից հետո: Ցավոք, իմ մոտ այնպիսի տպավություն է ստեղծվել, որ երեկվա խաղից հետո մեր ֆուտբոլիստերը մնացել են այդ պարտության հետ միայնակ, ինչը, կարծում եմ, անթույլատրելի է:

Միաժամանակ գտնում եմ, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ մարզիչ Վարդան Մինասյանը, չնայած իմ կարծիքով, որպես ֆուտբոլիստ միջինին մոտ արդյունքներ է գրանցել, որպես մարզիչ լավ պոտենցիալ ունի և բավականին տաղանդավոր է: Եվ այդ լավ մարզավիճակը պահպանելու, միջազգային փորձը ուսումնասիրելու և կիրառելու, մարզական մասնագիտական վերելք ունենալու համար մարզիչներին նույնպես անհրաժեշտ է աշխատանքային փորձ ձեռք բերել արտերկրում: Վ. Մինասյանը որպես հավաքականի ավագ մարզիչ, կարծում եմ, հասել է իր առավելագույնին, այնպես որ, եթե նա իր աշխատանքային գործունեությունը չշարունակի հզոր ներքին առաջնություն ունեցող արտասահմանյան ֆուտբոլային ակումբներից մեկում, ապա նրա մոտ աշխատանքային «լճացումը» շարունակվելու է, ինչի արդյունքին հետագայում ևս ականատես ենք լինել: Հաճախ են նրան մեղադում մեր հավաքականի մեկ անգամ հաջող, իսկ հաջորդ անգամ անհաջող խաղ ցույց տալու համար, սակայն, դա ունի իր հասարակ բացատրությունը: Հայաստանի հավաքականը խաղային համապատասխան դիրքերում ունի ընդամենը մեկ լուրջ` միջազգային մակարդակի, ֆուտբոլիստ, բնականաբար մեկ խաղացողի բացակայությունը շատ մեծ և զգալի ազդեցություն կարող է ունենալ ողջ հավաքականի խաղի վրա: Սրա ապացույցին նունպես ականատես եղանք երեկ: Եթե Բերեզովսկու խաղին չմասնակցելը հնարավոր եղավ լրացնել Կասպարովով, ով ի դեպ մի քանի անգամ փրկեց մերոնց վերահաս գոլից, ապա Յուրա Մովսիսյանին փոխարինել ոչ ոքի չհաջողվեց: Այո’, երեկ խաղում էր Հենրիխ Մխիթարյանը, և խաղում էր իր ուժերի առավելագույն ներդրմամբ, սակայն, նա նույնպես չկարողացավ հաղթանակ ապահովել մերոնց համար, քանի որ ֆուտբոլը թիմային խաղ է, որտեղ հնարավոր չէ միայնակ հաղթել:

Հայաստան-Դանիա երեկվա հանդիպումը ապացուցեց նաև, որ մեր ֆուտոլիստներն ունեն բավականին թույլ ֆիզիկական պատրաստվածություն: Փաստորեն, նրանք չէին կարողացել վերականգնել իրենց մարզավիճակը Պրահայում անցկացրած խաղից հետո: Եվ ունենալով մեկ հիմնական կազմ, առանց համապատասխան փոխարինողների, հնարավոր չեղավ լավ խաղ ապահովել իրար հաջորդող 2 լուրջ հանդիպումներում, առավել ևս ընդամենը քառօրյա ընդմիջումով: Չնայած, պետք է ասեմ, որ մեր հավաքականը ընտրել էր ճիշտ մարտավարություն, օգտագործելով արագ հակահարձակումները:

Հայկական ֆուտբոլում տիրող վիճակի ուսումնասիրությունը թույլ է տալիս փաստել, որ ֆուտբոլի մարզադպրոցների, ակումբների բացակայությունը, տարբեր տարիքային խմբերի հավաքականների հետ տարվող ոչ արդյունավետ աշխատանքները, շատ ֆուտբոլային ավանդույթներ ունեցող քաղաքներում (Վանաձոր, Դիլիջան, Արմավիր, Աբովյան) արդեն փակված և չգործող ֆուտբոլի մարզադպրոցները, ցավոք պետք է տար այս պատկերը: Ավելի, գտնում եմ, որ այսպես շարունակվելու դեպքում, մոտ ապագայում նույնպես հայկական ֆուտբոլում իրավիճակի փոփոխություն դժվար թե նկատվի: Այնպես որ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը, համապատասխան ստորաբաժանումներն ու պատասխանատուները պետք է վերոհիշյալ իրավիճակի շտկման ուղղությամբ ակտիվ միջոցառումներ իրականացնեն: Անհրաժեշտ է կազմակերպել և անցկացնել որակապես ավելի բարձր մակարդակ ունեցող ներհանրապետական խաղեր, որոնց միջոցով իսկապես կբարձրանա մեր ֆուտբոլիստների մասնագիտական որակավորումը և նրանց լուրջ փորձի ձեռքբերման հնարավորություն կտա: Ցավոք, մեր մոտ բացարձակ հակառակ պատկերն է: Եվ երեկ ունեցանք այն` ինչ ունեցանք:

Մյուս, ոչ պակաս կարևոր հարցը, կազմակերպչական բնույթի է, որն իր ազդեցությունն ունեցավ խաղի արդյունքի վրա, կարծում եմ, երկամյա ցիկլում ամենակարևոր հանդիպումներից մեկը «Հրազդան» մարզադաշտում անցկացնելու որոշումն էր: Բնականաբար, միշտ էլ կիսադատարկ խաղադաշտը վատ հոգեբանական ազդեցություն է թողնում մարզիկների վրա: Եվ այս դեպքում, մերոնց չօգնեց նաև տանը խաղալու հանգամանքը: Վստահ եմ, որ չափսերով ավելի փոքր, բայց երկրպագուներով լի մարզադաշտը էմոցիոնալ առումով շատ դրական կազդեր մեր ֆուտբոլիստների վրա: Եվ այդ դեպքում, կարող է խաղի հաշիվը բոլորովին այլ` ի օգուտ մեզ, լիներ:

Եզրափակելով, ասեմ, որ, բոլորս ենք ցավում երեկվա պարտության համար, և իմ մտահոգությունը պայմանավորված է միմիայն նրանով, որ վաղն ավելի կազմակերպված հավաքական ունենանք, որ Հայաստանում հնարավոր լինի ի վերջո վերականգնել ֆուտբոլային լավ ավանդույթները, որ մեր ֆուտբոլիստների խաղը դիտելիս յուրաքանչյուր անգամ բղավելով . «Հայաստան, առաաաա~ջ», հայկական ֆուտբոլն իսկապես մեկ քայլ առաջ տեղափոխվի»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին Իրանի հայտարարությունըԱՄՆ-ն և Չինաստանը շարունակում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունըX-101-ը՝ սրման պատճառ․ Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել85-ամյա Դոննա Միլսը էջ է բացել OnlyFans-ումՆԳ նախարարությունում քննարկվել են հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հարցերըՖրանսիան Իսպանիայի հետ սահմանին տեղակայել է զինվորականներ, ինքնաթիռներ և ԱԹՍ-ներ. Էմանուել ՄակրոնIMEI կոդերի մասին Փաշինյանի հիմնավորում-փուչիկը․ 1 տարում՝ հեռախոսների ապօրինի ներմուծման ընդամենը 26 դեպքՄԻՊ-ի և Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունը Կրակոցներ՝ Արարատի մարզում․ 23-ամյա երիտասարդը «Mercedes»-ի միջից ատրճանակից մի քանի կրակոց է արձակել Մելոնին հրատապ հայտարարությամբ․ Իտալիան խստացնում է սահմանային ռեժիմը ԱԺ-ն իրենց տունը չի, որ ուզենան տիրադավ կանչեն, հետո «հռահ-հռահ» գոռան. Խաչատրյան (տեսանյութ)«Ես սիրում եմ քեզ հավիտյան»․ Մանե Գրիգորյանը կիսվել է հայրիկի՝ Արթուր Գրիգորյանի հետ արխիվային լուսանկարներով (լուսանկարներ) Եվ՛ Պուտինը, և՛ Զելենսկին ստիպված են լինելու զիջումների գնալ․ Թրամփ 51-ամյա Եվա Լոնգորիան լողազգեստով հայտնվել է պապարացիների օբյեկտիվումԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՀՀ անվտանգությունն՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների պայմաններում (տեսանյութ)Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան Սեուտա հասած միգրանտները խնդրում են վերադարձվել ՄարոկկոԲաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերանայումը Չեխիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտունՈստիկանները վնասազերծել են հանցավոր խմբեր և կազմակերպություն, բացահայտել հանցագործություններՌուբինյանը եթե ինձ պարգևավճար տա, անմիջապես դատի եմ տալու․ բոլորի տները ձեռքներից առնելու ենք (տեսանյութ)Իսպանիայի վարչապետը խոստացել է ավելացնել Սեուտայի ​​փողոցներում անվտանգության ուժերի թիվը«Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է Կոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոՀԱՄԱՍ-ը նշել է իր զինաթափման պայմաններըՆոր Հաճնի կամրջի տակ` գետի ափին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինՍեուտայի ճգնաժամը խորանում է. 37 500 միգրանտ արդեն վերադարձվել է Մարոկկո Դանիան կոչ է արել ԵՄ-ին քննարկել Իսպանիայի Շենգենյան գոտու անդամակցությունը կասեցնելու հարցըՈւկրաինան քննարկում է Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հարցը Իսրայելի բանակը հայտարարել է 2023 թվականին Գազայում տեղի ունեցած հարձակման ևս մեկ մասնակցի վերացման մասինՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից Պրեմիերա․ Տաթև Ասատրյան- «Բա չիմացար» (տեսանյութ) Մերցը կոչ է արել Մարոկկոյին հետ ընդունել Սեուտայից ապօրինի ներգաղթյալներինԴատական հայցեր՝ ընդդեմ Փաշինյանի. ԱՄՆ-ն փորձարկել է «ապագայի պատերազմի» տարրեր (տեսանյութ)Մոտ 60,000 ներգաղթյալ ներխուժել է ՍեուտաԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ բանակցությունների՝ հրադադարի պայմանով․ NYP Արայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից BFMTV. Մակրոնը պատրաստ է օգնել Իսպանիային Սեուտայում միգրանտների հետ կապված իրավիճակի հարցումՍուդանում ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 24 խաղաղ բնակիչԱրեգնազ Մանուկյանի կալանքի բողոքը 2 շաբաթ է՝ չի մակագրվում դատավորի. Փաստաբան Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ձգտում է խաղաղության ՈւկրաինայումԼուկաշենկոյին կովի բրոնզե արձան են նվիրել․ այն կտեղադրվի Անկախության պալատումՍեուտայի ​​բնակիչները պատրաստվում են ցույցի՝ միգրանտների հոսքից հետոԹրամփը մերժել է Զելենսկու՝ Patriot-ի 300 հրթիռ տրամադրելու խնդրանքը․ The Atlantic «Արարատցեմենտը» նոր կառավարիչ ունի. Պապոյանը ներկայացրել է Դավիթ Գևորգյանին Նորվեգացի քաղաքագետ. Ռուսաստանը փոխել է վերաբերմունքը ԱՄՆ-ի դերին ուկրաինական հակամարտությունում
Ամենադիտված