ՀՀԿ-ականը ընդդիմադիր ակտիվիստին «մի երկու չափալախ կհասցներ» (ֆոտո)
Բլոգոսֆերա
Օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանի «ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդմանը հանդիպեցին «Ժառանգություն» կուսակցության անդամ Դանիել Իոաննիսյանը և ՀՀԿ անդամ Տարոն Պարսամյանը:
Բանավեճից հետո Տարոն Պարսամյանի ֆեյսբուքյան էջում ծավալված քննարկմանը ՀՀԿ անդամ Հովհաննես Գաբրիելյանը Դանիել Իոաննիսյանի հասցեին գրել էր. «Տարոն ջան, հալալա քո նյարդերին, ապեր էս տարիքում, նման ընդդմիախոսի այսքան լսելը հերոսություն էր: Լավա ես հետդ չեի, թե չէ հաստատ մի 2 հատ չափակախ կհասցնեի` մենակ անշնորք, անտակտ խոսելաձևի համար...»:
Այնուհետև, մեկ այլ մեկնաբանությամբ, ավելացնում է. «Սրանց Եվրոպան բանի տեղ չի դնի, նույնիսկ 100 կիլոմետր մոտիկ չի թողնի...»:
Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում Դանիել Իոաննիսյանը ասաց, որ մտադիր է դատի տալ Հանրապետականին և պահանջել շուրջ կես միլիոն դրամի չափով փոխհատուցում:
Դանիել Իոաննիսյանը նաև հիշեցնում է, որ Հայաստանում արդեն կա Facebook-ում վիրավորանք հասցնելու համար փոխհատուցում նշանակելու դատարանի որոշման նախադեպ: 2012 թվականին Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը նման որոշում կայացրեց Դանիել Իոաննիսյանի ու Բայանդուր Պողոսյանի` «Մեկ ազգ» կուսակցության դեմ ներկայացված հայցով:



















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող