Էրդողանը հերթական անգամ ստել է
Թուրքիա
Թուրքիայի վարչապետ Թայիբ Էրդողանի այն հայտարարությունը, որ Վանի շրջակայքում տեղի ունեցած երկրաշարժից հետո իշխանության ներկայացուցիչներն այցելել են շրջանի` երկրաշարժից տուժած բոլոր գյուղերը, սուտ է դուրս եկել:
Ինչպես հաղորդում է թուրքական «Միլիեթ» թերթը, «Andy-der» ընկերության կողմից երկրաշարժից տուժած գյուղերում կարիքներն ու ընթացիկ պահանջները որոշելու համար անցկացված հարցումների արդյունքում պարզվել է, որ իշխանության ներկայացուցիչները շրջանի 43 գյուղերից միայն 7-ն են այցելել, իսկ երկու գյուղերում էլ միայն զինվորականներ են եղել:
Որոշ գյուղեր այցելած իշխանության ներկայացուցիչներ հայտարարել են, որ գյուղերում փլուզումներ եւ տուժածներ չկան՝ այն դեպքում, երբ նրանց այցելած ժամերին, ըստ «Andy-der»-ի, Յոլդերե եւ Աքբաշ գյուղերում մեկական, իսկ Չաթադիբի գյուղում էլ երկու մարդ դեռեւս գտնվել են փլատակներում, Դեւրիմեւի գյուղում մեկ, Աքչայուվա գյուղում էլ 2 մարդ է մահացել: Այդ գյուղերում մարդիկ ամենաշատը կարիք ունեն վրանների, վառարանների, տաք ծածկոցների, վառելիքի, պարենի, մանկական սննդի եւ սպիտակեղենի:
Ընկերությունը պարզել է, որ շրջանի 6 գյուղեր այցելել են պետական իրավասուներ, մեկ գյուղ՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» եւ ընդդիմադիր «Ժողվորդահանրապետական» կուսակցության ներկայացուցիչներ, երկու գյուղեր էլ՝ միայն զինվորներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)