Հնարավոր է՝ մի օր Ռուսաստանը «պատահականությամբ» Հայաստանը շփոթի Չեչնիայի հետ
Բլոգոսֆերա
Սուրեն Սուրենյանցը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը ամենևին էլ չի ցանկացել վիրավորել հայերին, ոչ էլ Հայաստանը դիտարկում է որպես ՌԴ մարզ։ Այս մասին ԳԱԼԱ-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Կրեմլի մամլո ծառայությունից ընդգծելով, որ Հայաստանը ՌԴ մարզերից Կալինինգրադի հետ համեմատելը զուտ պատահականության արդյունք է և ոչ մի այլ ենթատեքստ չի պարունակում:
Բանն այն է, որ այսպիսի «պատահականություններ» Մոսկվայում շատ են լինում եւ բնավ էլ չեմ զարմանա, որ մի օր ՙպատահականությամբ Հայաստանը շփոթեն Չեչնիայի հետ եւ այստեղ հակաահաբեկչական գործողություն իրականացնեն: Հետողորմյա միշտ էլ կարող են ասել, որ տեղի ունեցածն ենթատեքստ չունի, պատահականություն է»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող