Հայաստանի պատմության թանգարանի և Տոկիոյի մշակութային ազգային հետազոտության ինստիտուտի ընդհանուր սեմինարը
Գիտություն և Մշակույթ
Հայաստանի պատմության թանգարանը և Տոկիոյի մշակութային ազգային հետազոտության ինստիտուտն անցկացնելու են համատեղ սեմինար։ Սեմինարն անցկացվում է երկրորդ անգամ։ Մասնակցելու են Իրաքից, Իրանից, Ռումինիայից, Ճապոնիայից և Վրաստանից հրավիրված մասնագետներ։
Սեմինարի շրջանակներում Հայաստան են ժամանել Տոկիոյի մշակութային արժեքների հետազոտության ազգային ինստիտուտի ներկայացուցիչ Կաձայա Տամաուչին, Նաումի Հեմուկինը և Ճապոնիայի հիմնադրամի զեկավար Մասակաձու Տակահաշին։
Նախագծի նպատակը հմտությունների և կարողությունների փոխանակումն է մատաղ սերնդին։
Սեմինարի ընթացքում անդրադարձ կկատարվի թանգարանի հնագիտական մետաղյա առարկաների ամրակայման փաստաթղթավորման և գիտական անալիզի հարցերին։
«Պատմության թանգարանը նպատակ ունի ունի նաև անցկացնել երրորդ սեմինարը, ինչին կհաջորդի մասնակիցների պատրաստած առարկաների ցուցադրությունը», – նշեց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում