«Ի՞նչ անի ընդդիմությունը, երբ երկրում իշխանությունն ավտորիտար է»
Բլոգոսֆերա
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի՞նչ անի ընդդիմությունը, երբ երկրում իշխանությունն ավտորիտար է, ընտրությունները կեղծվում են:
Այս հարցին հստակ պատասխան չկա՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ՝ հետխորհրդային ոչ դեմոկրատական երկրներում
Օրինակ, ընդդիմությունը, բացառությամբ «Ժառանգության», փաստեց, որ Սյունիքում կատարյալ ֆեոդալիզմ է եւ որոշեց չմասնակցել թիվ 38 ընտրատարածքի ընտրություններին:
Ընդդիմության գնահատակնը ճիշտ է, հետեւությունները՝ թերեւս սխալ, որովհետեւ բոյկոտը ավելի տարողունակ գործընթաց է, քան՝ հերթապահ մի հայտարարությունը:
Եթե բոյկոտում ես, պետք է գործողությունների այլընտրանք առաջարկես:
Նման բան, սովորաբար, ընդդիմությունը չի անում, հետեւաբար՝ նրա չմասնակցությունը օգուտ է իշխանությանը:
Բայց ընտրություններին մասնակցած Րաֆֆի Հովհաննիսյանն եւ Ալեքսեյ Նավալնին մյուս ընդդիմադիրների կողմից մեղադրվում են, թե իբր լեգիտիմացնում են ընտրությունները:
Պարզունակ դիտարկում է, որովհետեւ ոչ Րաֆֆին եւ ոչ էլ Նավալնին, ընտրություններից հետո, չեն շտապել՝ շնորհավորել իրենց մրցակցին, ավելին՝ ընտրություններն օրինական չեն ճանաչել:
Մի խոսքով, ես կողմ եմ մասնակցային ձեւաչափին, իհարկե՝ կարեւոր մի վերապահումով:
Ես, օրինակ, չէի կրկնի Րաֆֆու սխալը եւ հետընտրական փուլում չէի փոշիացնի այն ռեսուրսը, կապիտալը, որ ստացել եմ քվեարկության օրը: Դրա համար քաղաքականությունը պետք է տարանջատել միֆականությունից:
Նավլնին էլ, անշուշտ. մեծ հաջողության է հասել Մոսկվայի ընտրություններում, սակայն պետք չէ դրանից գլուխը կորցնել եւ տառապել բոնապարտիզմով»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող