Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական կճանաչվի. Ժան Կլոդ Գոդեն
Արտաքին Քաղաքական
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն, ամենայն հավանականությամբ, հակասահմանադրական կճանաչի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժման» միության նախագահ Ժան Կլոդ Գոդենը։
«Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, ամենայն հավանականությամբ, հակասահմանադրական կճանաչվի և չեղյալ կհայտարարվի: Դա մեզ շատ է մտահոգում: Դրանից բացի՝ կարող են օրինականությունը կորցնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրենքը և հրեական Հոլոքոստի ժխտումը քրեականացնող օրենքը»,– ասել է Գոդենը։
Հիշեցնենք, որ ֆրանսիական Սենատը հունվարի 23-ին 127 կողմ և 86 դեմ ձայնով ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծ, սակայն դեմ քվեարկած պատգամավորների մի մասը հունվարի 31-ին դիմեց Սահմանադրական խորհուրդ՝ օրինագիծը հակասահմանադրական ճանաչելու առաջարկով։
Քանի որ Սահմանադրական խորհուրդը մեկ ամիս ժամանակ ունի ներկայացված դիմումներն ուսումնասիրելու համար, ամենայն հավանականությամբ օրինագծի վերաբերյալ քննարկումները տեղի կունենան փետրվարի 29-ին կամ մարտի 1-ին։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում