«Յուրի Վարդանյանը «չլիկ դաստա» է խաղում օրենքների հետ»
Բլոգոսֆերա
Գևորգ Պետրոսյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Օրվա լրահոսից` Սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը սեփական անցակետ է հիմնել իր առանձնասենյակի առջև...
Անկեղծ ասած, սկզբում մեծ էր շատերի, այդ թվում` նաև իմ ոգևորությունը Յուրի Վարդանյանի` նախարար նշանակվելու կապակցությամբ (անգամ գրավոր եմ արտահայտել իմ ուրախությունը, բայց դա չէ կարևորը): Ես փոքր մարդ եմ` նրա սպորտային արժեքը վիճարկելու հարցում: Բայց ինչպես կարող ես գնահատական չտալ օրենքների ու մարդու իրավունքների հետ կատակ անելու հետ անշահախնդիր սեր ունեցող այս գործչի պաշտոնեական լիազորությունների իրականացմանը: Լեգենդար մարզիկ լինելն ամեն մեկի խելքի ու շնորհքի բանը չէ, բայց միթե? դա միաժամանակ իրավունք է վերապահում պաշտոնյային` «Չլիկ դաստա» խաղալ օրենքների հետ: Միթե ? երևելի մարզիկ լինելը թույլ է տալիս սեփական հարցերը լուծելու նպատակով մի ամբողջ Կառավարության գցել մոլորության մեջ և մարդուն անհիմն աշխատանքից ազատելով` այդ Կառավարությանը կանգնեցնել դատարանի առջև, իսկ դատարանին էլ կանգնեցնել օրինական վճիռ կայացնելու արկածախնդրության առջև: Բա էտ լեգենդար մարզիկը չի հասկանում?, որ նա որպես մարզիկ ինչ արագությամբ որ Հայաստանի պատիվը բարձրացրել է վեր, կրկնակի արագությամբ այդ պատիվը որպես նախարար իջեցնում է վար...
Այս ամենի համեմատությամբ իր առանձնասենյակի առջև անցակետ տեղադրելը մեծ մեղք չէ: Գուցե դա ունի պատճառ (ներ), որի (որոնց) մասին գիտե միայն ինքը` լեգենդար մարզիկն ու օրինատյաց նախարա՞րը...»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող