Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է Իսրայելի արտգործնախարարի հայտարարությանը
Արտաքին Քաղաքական
Այսօր Էդվարդ Նալբանդյանն Ազգային Ժողովում անդրադարձել է Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի այն հայտարարությանը, թե Հոլոքոստ տերմինը չի կարելի կիրառել Հայոց ցեղասպանության առնչությամբ։
Նալբանդյանն ասել է, որ ոչ ոք չի էլ օգտագործում Հոլոքոստ բառը Հայոց ցեղասպանությունը բնութագրելու համար։
«Հայոց Ցեղասպանությունը բնութագրվում է «գենոցիդ» տերմինով, և ոչ միայն այն պատճառով, որ տասնյակ երկրներ եւ միջազգային կազմակերպություններ ճանաչել են այն:
Երբ Ռաֆայել Լեմկինն առաջին անգամ առաջարկեց «գենոցիդ» տերմինը, նա հիմնվում էր հենց Հայոց Մեծ եղեռնի օրինակի վրա: Հետագայում այդ տերմինը սկսվեց կիրառվել տարբեր միջազգային ատյանների կողմից տարբեր միջազգային փաստաթղթերում:
Կցանկանայի նաեւ հիշեցնել, որ Երուսաղեմի Հոլոքոստի եւ Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Իսրայել Չարնին ասել է, որ Իսրայելը պետք է վերջ տա բառախաղերին ու ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Չարնին նման բան ասելիս քաղաքական հաշվարկներով չի առաջնորդվում: Իսրայելում բոլորն էլ գիտեն, որ Չարնին լավ գիտի, թե ինչ է նշանակում Հոլոքոստ և Ցեղասպանություն»,– ասել է Նալբանդյանը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում