«Առավոտ». Անտարբեր են նաև հաշվարարները
Հայկական Մամուլ
«Հոկտեմբերի 22–ին «Հաշվառել են, բայց կա անտարբերություն» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզի հատկապես երիտասարդ բնակիչները անտարբեր են մարդահամարի նկատմամբ, շատերը նույնիսկ ծանոթ չէին հարցաթերթիկի հարցերին ու հաշվառվելու բեռը իրենց ծնողների ուսերին էին թողել:
Պարզվում է, որ առկա է նաև հակառակ պատկերը։ Մարդահամարի նախապատրաստման ու անցկացման համապետական հանձնաժողովը և մարդահամարի նախապատրաստման և անցկացման մարզային հանձնաժողովները պաշտոնապես դիմել են մարզի բնակիչներին և խնդրում են «մարզի բոլոր այն բնակիչներին, որոնց սույն թվականի հոկտեմբերի 12–21–ը մարդահամարի նպատակով հաշվարարներ չեն այցելել, այդ մասին մինչև սույն թվականի հոկտեմբերի 31–ը տեղեկացնել Ազգային վիճակագրական ծառայության /ՀՀ ԱՎԾ/ մարզային գործակալությանը»։ Մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովը դիմել է նաև մայրաքաղաք Երևանի բնակիչներին։ Ուրեմն անտարբեր են ոչ միայն ՀՀ բնակիչները, այլ նաև ՀՀ անունից և հանուն Հայաստանի Հանրապետության պարտականություններ ստանձնած անձինք»,– գրում է «Առավոտը»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ