Իրինա Շեյկը փչացնում է Կրիշտիանու Ռոնալդուի հեղինակությունը
Աշխարհ
ՖԻՖԱ–ի վարկածով աշխարհի լավագույն երեք ֆուտբոլիստներից մեկի՝ Կրիշտիանու Ռոնալդուի ընտանիքի և ընկերների կարծիքով, ֆուտբոլիստի ռուս ընկերուհին՝ Իրինա Շեյկը, փչացնում է նրա հեղինակությունը։ Նրանց հարաբերությունները երկիմաստ տպավորություն են թողնում Ռոնալդուի մտերիմների վրա. կարծես թե ֆուտբոլիստը կպչուն երկրպագու լինի, որը սիրահետում է աղջկան և թանկարժեք նվերներ նվիրում։ Շեյկի արած որոշ արտահայտություններից տպավորություն է ստեղծվում, որ Ռոնալդուն ամբողջովին ենթարկվում է սուպերմոդելի կամքին։
Ֆուտբոլիստի քույրն ու մայրը նույնպես հակակրում են Շեյկին։ Նրանց կարծիքով, որպես Կրիշտիանուի հարսնացու, Իրինան պետք է հրաժարվի մերկ ֆոտոշարքերից և «պետք է իրեն ավելի արժանավայել պահի»՝ Ռոնալդուի մոր խոսքերն է մեջբերում «New York Post» պարբերականը։ Սակայն Իրինան, կարծես թե հակառակվելով դրան, ավելի հաճախ է լուսանկարվում, իսկ նրա ֆոտոշարքերն ավելի ու ավելի սեքսուալ և անկեղծ են դառնում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ