Փոխանակ գետինը մտնեք` խրոխտ ելույթներ եք ունենում
Բլոգոսֆերա
Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ամենակարևորը, մարդն ա: Մարդու կյանքը: Արժանապատվությունը: Իսկ ինչ է անում մեր գործող իշխանությունը:
Հասցրել է մի կետի, որտեղ մարդը, պարզապես շնչում է: Գնացեք գյուղեր, մարդիկ ապրում են՝ օրը մի ձու անգամ չուտելով: Առավոտից երեկո բանում են հողի մեջ, մեկ էլ վերջում՝ մեկը հարկն ա ուզում, մյուսը՝ վարկը, մի ուրիշը բարձրացնում ա էդ անհույս մարդու զավակի կրթության փողը:
Մանուկը ծնվում ա: Չհասկանալով, թե ինչ է աշխարհը: Նույն ակնթարթում ծնվում են տարբեր երեխաներ: Մեկը՝ ծնվում է ի սկզբանե իր ոսկե օրորոցում քնելու պայմանով, մի ուրիշ տեղ հեռավոր մի գյուղում, ծնվում ա երեխա, ի սկզբանե կիսասոված քնելու պարտադրանքով (պայմանն ու պարտադրանքը տարբեր են):
Հետո, կմեծանան այս երեխաները, երկորդը, որը պարտադրված է տանջանքով և նվաստացած ապրելու չի ներելու երբեք՝ առաջինին, ավելի ճիշտ առաջինի նախորդին:
Սերունդները հիշելու են այս ամենը: Իսկ մեր իշխանության համար իր օրվա քածերն ու խրախճանքը ավելի կարևոր է, քան սովամահ լինող գյուղացին... Հեռանում են, հնարավորություն ունեցողները հեռանում են, որ չտեսնեն այս ամենը:
Դուք զզվելի կենդանիներ եք, ու փոխարեն գետինը մտնեք, խրոխտ ելույթներ եք ունենում»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող