Ռուսաստանն ու ԱՄՆ–ն փոխանակվելու են բալիստիկ հրթիռների արձակման տեղեկություններով
ԱՄՆ
Ռուսաստանն ու ԱՄՆ–ն համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ 2 երկրները փոխանակվելու են բալիստիկ հրթիռների արձակման տեղեկություններով։ Այս մասին է հաղորդում «ИТАР-ТАСС» լրատվականը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտին։
Համաձայնեցվել է հրթիռների արձակման քանակը, որոնց մասին տեղեկությունները պետք է փոխանակեն երկու երկրները։
Նշենք, որ նոր համաձայնագիրը նախատեսում է Ռուսաստանի և ԱՄՆ–ի ատոմային զինանոցի առավելագույն կրճատում։ Երկու երկրների պատվիրակությունները տարին երկու անգամ հանդիպում են Ժնևում՝ համաձայնագրի իրականացման մանրամասները քննարկելու նպատակով։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ