«Օլիգարխիան հիմնովին սերտաճած է իշխանությունների հետ»
Բլոգոսֆերա
Հարութ Ուլոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
՚ՙ«Ի՞նչ գործարարության մասին ա խոսքը ընդհանրապես: Էդ քանի՞ գործարար եք ճանաչում: Հայաստանում գործարար հասկացություն բացարձակապես չկա ու չի կարող լինել: Հայաստանը դասական ՕԼԻԳԱՐԽԻԿ պետություն ա: Օլիգարխիա բառի բուն իմաստն էլ լիովին արտահայտում ա Հայաստանի ներքին կյանքը: Օլիգարխիա, այսինքն` «քչերի իշխանություն», քաղաքական ռեժիմ ա, երբ իշխանությունը կենտրոնացված ա օլիգարխների' փոքրաթիվ մարդկանց ձեռքերում: Օլիգարխները կամ հենց իրենք են զբաղեցնում իշխանական պաշտոնները, կամ կարող են ազդել կառավարության ձևավորման ու որոշումների ընդունման վրա: Նույն էս ռեժիմը հիմա հաստատված ա Հայաստանում: Ազգային ժողովի պատգամավորների կեսից ավելին օլիգարխներ են, որոնք և ձևավորում են կառավարությունը: Ազգային հարստության մեծ մասը կենտրոնացված ա մի քանի ընտանիքների ձեռքերում: Օլիգարխիան ՀԻՄՆՈՎԻՆ սերտաճած ա իշխանությունների հետ: Ավելին` օլիգարխիան հանդիսանում ա իշխանությունների ամենագլխավոր հիմնասյուներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող