«ՀՀ նախագահի «Mercedes»–ը հասարակ S-Class չէ»
Բլոգոսֆերա
Վահե Մակարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ աշխատանքից դուրս եկա ու տեսա, որ Լուսավորիչ և Արշակունյաց պողոտաները փակ են և ինչ-որ իրարանցում է սկսվել ոստիկանների կողմից: Հասկացա, որ ինչ-որ կարևոր անձ է գալիս, դրա համար են փակել ճանապարհները: Դեպի ներքև սլացող առաջին երկու ոստիկանական Prado-ներից անմիջապես կռահեցի, որ եկողը երկրի գլխավոր դեմքն է՝ նախագահը, արդեն երրորդ ոստիկանական մեքենայից էլ հասկացա, որ նախագահի կորտեժը համալրվել է ևս մեկ՝ արդեն նոր սերնդի ու թվով ավելի թարմ ոստիկանական Toyota Prado-ով: Վայրկյաններ անց արդեն իրար հետևից սլացող սև ու հսկայական Land Cruiser 200-ների արանքից նշմարեցի նախագահի՝ առանց պետհամարանիշի զրահապաս սև Mercedes S-Class-ը: Ընդամենը մի քանի ակնթարթ տեսնելով այն՝ հասկացա, որ նախագահի ծառայողական ավտոմեքենան ևս փոփոխություն է կրել. կա՛մ նախագահականը նոր մեքենա է պատվիրել՝ նույն W221 թափքով S-Class-ից, բայց արդեն restyling-ի ենթարկված ու թվով ավելի թարմ, կա՛մ ուղղակի հինն ուղարկել են վերաոճավորելու կամ թեթև թյունինգավորելու՝ փոխելով լուսարձակները, որ երկրի գլխավոր դեմքը ևս հետ չմնա նորաձևությունից:
Բայց, ամենայն հավանականությամբ, նախագահականում ընտրել են երկրորդ՝ ավելի հեշտ տարբերակը, քանզի չեմ կարծում, որ պետբյուջեից այդքան գումար հատկացնեին՝ մի երկու թիթիզ լուսարձակների համար պատվիրելով նոր զրահապատ ու թանկարժեք S-Class, քանզի կոնկրետ մեր նախագահի ավտոմեքենան հասարակ S-Class չէ, ու ստանդարտից բավականին թանկ արժե:
Ինչևէ, միջնադարյան արշավանքների նման կատաղի ու գրոհի ենթարկող ձևով առաջ սուրացող հսկայական ավտոշարասյան վերջում նկատվեց համեմատաբար ավելի հանդարտ ու ասես ուշացած ընթացքով նախագահի Mercedes-ին հետևող ԱԺ նախագահի BMW 750Li ծառայողական ավտոմեքենան՝ իր ներկայությամբ մի տեսակ յուրահատուկ դրայվ ու գեղեցկություն մտցնելով ՀՀ նախագահի՝ ճապոնաշտուտգարդյան միապաղաղ ու անհետաքրքիր «արշավական» ավոտշարասյան մեջ... (Վ.Մ)»։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող