«Երկիր».«Բեխաբար» պատգամավորները
Հայկական Մամուլ
«Երկիր» օրաթերթը գրում է. «Երեկ հայկական լրատվամիջոցներով շրջանառվող թիվ 1 լուրը Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականն էր։ Բոլոր նորմալ երկրներում մայրաքաղաքի առաջին դեմքի հրաժարականի մասին պաշտոնյաները գոնե ինչ–որ մեկնաբանություն կանեին՝ լավ կամ վատ։
Սակայն թե պաշտոնական, թե ոչ պաշտոնական որևէ մեկնաբանություն ստանալու բոլոր փորձերն ապարդյուն էին. Երևանի քաղաքապետարանի հեռախոսները համառորեն լռում էին, իսկ հանրապետականները, գոնե օրենսդիր մարմնում, ոչինչ չգիտեին Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին և բոլորը միաբերան, խոսքերը մեկ արած, նշում էին՝ չգիտեմ , չեմ լսել, չեմ կարող մեկնաբանել…
Ավելին, պարզվում էր հանրապետականները, ում կողմից առաջադրվել է Կարեն Կարապետյանը, ոչ ավել, ոչ պակաս մամուլի հրապարակումներից էին տեղեկացել քաղաքապետի հրաժարականի մասին»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ