Իրանը հույս ունի, որ ԱՄՆ-ն ռացիոնալ մոտեցում կցուցաբերի Սիրիայի հարցում
Մերձավոր Արևելք
Իրանը հույս ունի, որ ԱՄՆ-ն ռացիոնալ մոտեցում կցուցաբերի Սիրիայի հարցում, գրում է Газета.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին:
Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին: Նա նշել է, որ հարված հասցնելով Սիրիային՝ Բարաք Օբաման «պատերազմ կհրահրի»:
Ավելի վաղ նշվել էր, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն պայմանավորվածություն են ձեռք բերել Սիրիայում առկա քիմիական զենքի վերաբերյալ: Ռուս-ամերիկյան պայմանավորվածությունը ենթադրում է Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորում, իսկ քիմիական զենքը պետք է ոչնչացվի մինչ 2014 թվականի կեսերը: Սակայն, ԱՄՆ-ն հայտարարել է, որ Օբաման, ինչպես և ՄԱԿ-ի ԱԽ-ն, իրեն իրավունք է վերապահում Սիրիային հարվածելու մասին որոշում կայացնել:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան