«Որևէ մեկը կբացատրի՞, թե ինչու պիտի ևս մեկ թշնամի ձեռք բերենք` ի դեմ Ռուսաստանի»
Բլոգոսֆերա
Համլետ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ճիշտն ասած ինձ համար անսպասելի էր որ մեր գրագետ հասարակության մեջ այսքան եվրոպայամետ մարդիկ կան: Բոլորը՝ համարյա առանց բացառության, դժգոհ են որ մենք չենք ստորագրելու Ասոցացման պայմանագիրը ու ռադ չենք անելու ռուսներին մեր կյանքից: Ոչ մեկի մտքով անգամ չի անցնում թե մենք ունա՞կ ենք այսօր արդյոք այդ քայլը կատարելու համար թե ոչ: Ցավում եմ, բայց ոչ մի հիմնավորված հոդվածի ու վերլուծականի ես չհանդիպեցի հայոց լրատվական դաշտում որտեղ կբացատրվեր թե ինչու՞ պիտի մենք ավելացնենք մեր առանց այն էլ բազում թշնամիների թիվը ևս մեկով՝ ՌԴ-ին նկատի ունեմ: Շատ շնորհակալ կլինեմ եթե մեկնումեկը ինձ մատնանշի նման մի վերլուծական որպեսզի անխելքս հասկանա թե դա ինչքանով ճիշտ քայլ կլիներ հայերիս համար»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող