Բաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերանայումը Չեխիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտուն Ռուբինյանը եթե ինձ պարգևավճար տա, անմիջապես դատի եմ տալու․ բոլորի տները ձեռքներից առնելու ենք (տեսանյութ) «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է Սեուտայի ճգնաժամը խորանում է. 37 500 միգրանտ արդեն վերադարձվել է Մարոկկո Ուկրաինան քննարկում է Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հարցը Փաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից Պրեմիերա․ Տաթև Ասատրյան- «Բա չիմացար» (տեսանյութ) ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ բանակցությունների՝ հրադադարի պայմանով․ NYP Արայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից Սուդանում ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 24 խաղաղ բնակիչ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքը 2 շաբաթ է՝ չի մակագրվում դատավորի. Փաստաբան 

«Քվեարկությունն անցել է արդար, և ես ընդունել եմ դրա արդյունքները». Տիգրան Աթանեսյան

Բլոգոսֆերա

ՓՊ նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի փաստաբաններ,

Պալատի նախագահի 14.09.2013թ. ընտրություններում հաղթանակ է տարել Արա Զոհրաբյանը: Քվեարկությունն անցել է արդար և ես ընդունել եմ դրա արդյունքները' շնորհավորել եմ պալատի նորընտիր նախագահին թե հեռախոսազանգով, թե հրապարակավ:
Մաղթում եմ Արա Զոհրաբյանին քաջ առողջություն և արդյունավետ աշխատանք նոր պաշտոնում' ի բարօրություն բոլոր փաստաբանների և մեր ողջ հասարակության:

Մեր Պալատում տեղի ունեցան մրցակցային ընտրություններ, որոնք անտարբեր չթողեցին փաստաբանների ճնշող մեծամասնությանը, ինչի մասին վկայում է փաստաբանների աննախադեպ բարձր մասնակցությունը ընտրություններին: Անտարբեր չմնաց նաև մեր հանրությունը:

Որպես Պալատի նախագահի արդեն նախկին թեկնածու, շնորհակալ եմ մեկ առ մեկ բոլոր փաստաբաններից մասնակցության համար, իսկ իմ օգտին քվեարկած փաստաբաններին վստահեցնում եմ, որ շարունակելու եմ իմ ակտիվ հանրային գործունեությունը ի կատարումն բոլոր այն գաղափարների, որոնք ներկայացրել էի թե իմ նախընտրական ծրագրում, թե հրապարակային ելույթներում:

Իմ պարտության միակ պատճառը ես ինքս եմ, քանի որ արդյունքները ցույց են տալի, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում չեմ հասցրել վաստակել ավելի մեծ քանակով փաստաբանների վստահությունը' իմ ծրագիրն ի կատար ածելու համար:

Այդուհանդերձ` գտնում եմ, որ փաստացի պարտվողներ այս ընտրություններում չկան, և ես և, իմ կարծիքով, պարոն Կրոմվել Գրիգորյանը արեցինք այս պահին հնարավորը, որպեսզի Պալատում հաստատվեն և զարգանան ժողովրդավարության սկզբունքները:

Այս ընտրություններով ոչինչ չի ավարտվում, կամ ավելի ճիշտ ասած` ամեն ինչ դեռ նոր է սկսում:

Ես ուշի ուշով հետևելու եմ Պալատի նորընտիր նախագահի և խորհրդի գործունեությանը, անհրաժեշտության դեպքում բարձրաձայնելու եմ խնդիրների մասին և հնչեցնելու եմ իմ առաջարկները, իսկ թերությունների և բացթողումների դեպքում լինելու եմ դրանց ամենախիստ քննադատողների շարքում:

Արա Զոհրաբյանը, որպես ցանկացած նորընտիր ղեկավար, համաձայն տարածված ավանդույթի, ունի 100 օր, որի ընթացքում հնարավորինս պետք է զերծ մնանք քննադատություններից և հնարավորություն ընձեռենք նրան սկսելու կյանքի կոչել իր ծրագրերը:

Ես հետևելու եմ այդ ավանդույթին, սակայն կոչ եմ անում պարոն Զոհրաբյանին պաշտոնը ստանձնելուն պես որպես առաջնահերթ քայլ, նախաձեռնել Պալատի ֆինանսական գործունեության ստուգում կամ աուդիտ, որի արդյունքում եթե կլինեն խախտումներ, Պալատը կազատվի այդ բեռից' անկախ անմիջական բացասական հետևանքներից, կամ էլ հնչեցված կասկածները կփարատվեն:

Պարոն Զոհրաբյանը հաղթանակ է տարել, հավաքելով ոչ միայն քվեարկությանը մասնակցած փաստաբանների ձայների տպավորիչ մեծամասնությունը, այլ նույնիսկ գործող փաստաբանների ընդհանուր թվի կեսից ավելի ձայները: Այս պայմաններում նա ունի հսկայական վստահության քվե, որը նրան հնարավորություն է ընձեռում գործել ինքնուրույն, հաշվի առնելով միայն բոլոր փաստաբանների միասնական շահը:

Վստահ եմ, որ իմ կողմնակիցները, մանավանդ նրանք, ովքեր քննադատության են ենթարկել պարոն Զոհրաբյանին նախընտրական քարոզարշավի ընթացքում, չեն ենթարկվի որևէ հետապնդումների կամ բացասական վերաբերմունքի:

Սակայն ինձ և, իմ կարծիքով, Կրոմվել Գրիգորյանին, տրված ձայները, ինչպես նաև քվեարկությանը այս կամ այն պատճառներով չմասնակցած փաստաբանների թիվը, հստակ հուշում են, որ Պալատում առկա են խնդիրներ, որոնց նկատմամբ փաստաբանների վերաբերմունքը հաճախ ամբողջությամբ տարբեր է, այսինքն` առկա է հետընտրական սինդրոմի վտանգ հնարավոր է, որ փաստաբանների մի էական զանգված պարզապես որևէ ցանկություն չունենա մոտակա ապագայում առնչություն ունենալ Պալատի հետ:

Ես ինքս նման դիրքրոշումների հետ համաձայն չեմ, քանի որ իմ նախընտրական կարգախոսը'«Պալատը բոլոր փաստաբաններինն է», ոչ թե PR քայլ էր, այլ իմ սկզբունքային դիրքորոշումն է և միշտ եղել է ու կմնա այդպիսին:

Հետևաբար, Պալատի նորընտիր նախագահ Արա Զոհրաբյանին և Պալատի խորհրդին առաջարկում եմ կատարել հետևյալ քայլը, որն իմ կարծիքով, քայլ կլինի դեպի հնարավոր հետընտրական սինդրոմի վերացում, ինչպես նաև քայլ դեպի փաստաբանների միասնություն'
Դեկտեմբերի 14-ը սահմանել որպես մասնագիտական տոնի օր` «Փաստաբանի օր»:

2005 թվականի դեկտեմբերի 14-ին ընդունվել է «Փաստաբանության մասին» ՀՀ գործող օրենքը և իմ կարծիքով այդ օրը կլինի ամենալավ ընտրությունը մասնագիտական տոնի համար, քանի որ դժվար թե նախկին ԽՍՀՄ փաստաբանության վերաբերյալ իրավական ակտերի ընդունման օրերը կամ ՀՀ նախկին, արդեն չգործող օրենքների ընդունման օրերը լինեն հարմար, բացի այդ, Պալատն ինքնին , որպես փաստաբանների միասնական կառույց, ձևավորվել է ներկայիս գործող օրենքի հիման վրա:

Մասնագիտական տոնի օրը կլինի բոլոր փաստաբանների տոնի օրը, այդ օրը մենք բոլորս, անկախ մեր դիրքորոշումներից, պետք է լինենք միասնական, կարող ենք հավաքվել մեկ վայրում և շնորհավորել միմյանց: Բացի այդ, մասնագիտական տոնի օր չունենալը ճիշտ չէ' շատ մասնագիտություններ ունեն նման տոների օրեր, այդ թվում նաև դատախազները:

Կարելի է տոնի օր սահմանել Պալատի խորհրդի որոշմամբ, իսկ ապագայում դիմել ՀՀ կառավարությանը` դրան պաշտոնական բնույթ տալու խնդրանքով»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան Սեուտա հասած միգրանտները խնդրում են վերադարձվել ՄարոկկոԲաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերանայումը Չեխիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտունՈստիկանները վնասազերծել են հանցավոր խմբեր և կազմակերպություն, բացահայտել հանցագործություններՌուբինյանը եթե ինձ պարգևավճար տա, անմիջապես դատի եմ տալու․ բոլորի տները ձեռքներից առնելու ենք (տեսանյութ)Իսպանիայի վարչապետը խոստացել է ավելացնել Սեուտայի ​​փողոցներում անվտանգության ուժերի թիվը«Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է Կոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոՀԱՄԱՍ-ը նշել է իր զինաթափման պայմաններըՆոր Հաճնի կամրջի տակ` գետի ափին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինՍեուտայի ճգնաժամը խորանում է. 37 500 միգրանտ արդեն վերադարձվել է Մարոկկո Դանիան կոչ է արել ԵՄ-ին քննարկել Իսպանիայի Շենգենյան գոտու անդամակցությունը կասեցնելու հարցըՈւկրաինան քննարկում է Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հարցը Իսրայելի բանակը հայտարարել է 2023 թվականին Գազայում տեղի ունեցած հարձակման ևս մեկ մասնակցի վերացման մասինՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից Պրեմիերա․ Տաթև Ասատրյան- «Բա չիմացար» (տեսանյութ) Մերցը կոչ է արել Մարոկկոյին հետ ընդունել Սեուտայից ապօրինի ներգաղթյալներինԴատական հայցեր՝ ընդդեմ Փաշինյանի. ԱՄՆ-ն փորձարկել է «ապագայի պատերազմի» տարրեր (տեսանյութ)Մոտ 60,000 ներգաղթյալ ներխուժել է ՍեուտաԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ բանակցությունների՝ հրադադարի պայմանով․ NYP Արայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից BFMTV. Մակրոնը պատրաստ է օգնել Իսպանիային Սեուտայում միգրանտների հետ կապված իրավիճակի հարցումՍուդանում ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 24 խաղաղ բնակիչԱրեգնազ Մանուկյանի կալանքի բողոքը 2 շաբաթ է՝ չի մակագրվում դատավորի. Փաստաբան Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ձգտում է խաղաղության ՈւկրաինայումԼուկաշենկոյին կովի բրոնզե արձան են նվիրել․ այն կտեղադրվի Անկախության պալատումՍեուտայի ​​բնակիչները պատրաստվում են ցույցի՝ միգրանտների հոսքից հետոԹրամփը մերժել է Զելենսկու՝ Patriot-ի 300 հրթիռ տրամադրելու խնդրանքը․ The Atlantic «Արարատցեմենտը» նոր կառավարիչ ունի. Պապոյանը ներկայացրել է Դավիթ Գևորգյանին Նորվեգացի քաղաքագետ. Ռուսաստանը փոխել է վերաբերմունքը ԱՄՆ-ի դերին ուկրաինական հակամարտությունումԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 3500-ըՊրահայում յուրացրել են հայկական լուսանկարները․ Մելոնին սպառնում է կասեցնել Շենգենը Իսպանիայի հետ9-ամյա երեխայի նկատմամբ uեքuուшլ բնույթի գործողություններ իրականացրած 42-ամյա տղամարդը կալանավորվել է EFE. Սեուտա հասնելու փորձի ժամանակ մահացած միգրանտների թիվը հասել է 24-իԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը հանձնվել է ՀՀ կառավարմանըՖինլանդիան կոչ է արել Եվրոպային աջակցել Իսպանիայի հետ Շենգենյան գոտու կասեցմանըՆԱՏՕ-ն փորձում է Հայաստանին «պոկել» ՀԱՊԿ-ից․ ՌԴ ԱԳՆ Հռիփսիմե Խուրշուդյանն ու ամուսինը պարզել են երրորդ երեխայի սեռը (տեսանյութ)Ֆրանսիան ուժեղացրել է Իսպանիայի հետ սահմանային վերահսկողությունըԵրևան-Սևան ճանապարհին մոպեդի վթարը մահվան ելք է ունեցելԲորել. ԵՄ ոչ մի երկիր չի կարող միակողմանիորեն մեկ այլ երկրի Շենգենից դուրս մղելLinkedIn-ը պայքարում է AI-ով գրված «աղբային» հրապարակումների դեմՆԱՏՕ-ն Եվրոպայում միջուկային զսպման ուժեղացման ծրագրեր է մշակում՝ Ռուսաստանի կողմից «սպառնալիքների» պատճառով․ DPA Փաշինյանի կողմից ինձ հիշելը կապում ենք իմ քաղաքական ակտիվության, ընդդիմադիր գործունեության հետՊակիստանում ածխահանքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 34-ի․ Geo Իսպանիայի թագավորը վարչապետի հետ քննարկել է Սեուտայում միգրացիոն ճգնաժամըԹրամփը Սեուտա միգրանտների հոսքի հետ կապված իրավիճակը որակել է «սարսափելի»Դերասան Լևս Դավթյանն ու կինը սպասում են իրենց առաջնեկին Հարավային Օսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Նաուրուի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու մասին
Ամենադիտված