«Ի՞նչ գործ ունի անմակարդակ Արմենչիկը Հայաստանի ձայնը նախագծի ժյուրիում»
Բլոգոսֆերա
Գևորգ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի՞նչ գործ ունի անմակարդակ Արմենչիկը Հայաստանի ձայնը նախագծի ժյուրիում
Ընկերուհիս «Հայատսանի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանին է մասնակցում ու այսօր ինձ շատ զարմացնող մի բան պատմեց: Ասում է, որ նախագծի ժյուրին այս անգամ բառիս բուն իմաստով վերջն է ու ընկերուհիս լուրջ մտածում է մրցույթը լքելու մասին: Նրանում ընդգրկվել են մարդիկ, ովքեր մեղմ ասած մրցույթի ֆորմատի հետ քիչ կապ ունեն: Պարզվում է՝ այս անգամ ժյուրիում լինելու են ռոմանսների Հայկոն, Շուշան Պետրոսյանը, Արմենչիկը ու Քրիստինե Պեպելյանը: Լավ ամեն ինչ մի կերպ հասկացանք, բայց ինչպե՞ս կարելի է ամենաքյառթու ու անմակարդակ Արմենիչկին նման ֆորմատի նախագծի մեջ ընդգրկել: Թե՞ միջազգային այս նախագծի կանոնադրության մեջ գրված է, որ ժյուրիում միշտ ռաբիզ մեկը նստած պետք է լինի: Թաթայից շա՞տ ենք գոհ, հիմա էլ Արմենչի՞կ: Ինչ պետք է այս տղան սովորեցնի մասնակիցներին: Զզվել ենք ձեր կլկլոցներից էլ, ռաբիզից էլ, ներիր, ներիրներից էլ: Էս երկրում վերջը մի նորմալ, մակարդակով բան կկազմակերպվի՞, թե՞ չէ»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող