Բաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերանայումը Չեխիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտուն Ռուբինյանը եթե ինձ պարգևավճար տա, անմիջապես դատի եմ տալու․ բոլորի տները ձեռքներից առնելու ենք (տեսանյութ) «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է Սեուտայի ճգնաժամը խորանում է. 37 500 միգրանտ արդեն վերադարձվել է Մարոկկո Ուկրաինան քննարկում է Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հարցը Փաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից Պրեմիերա․ Տաթև Ասատրյան- «Բա չիմացար» (տեսանյութ) ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ բանակցությունների՝ հրադադարի պայմանով․ NYP Արայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից Սուդանում ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 24 խաղաղ բնակիչ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքը 2 շաբաթ է՝ չի մակագրվում դատավորի. Փաստաբան 

ԱՎԾ պետը ամբոխավար, իր մասնագիտական խիղճը կորցրած մեկն է. Հրանտ Բագրատյան

Բլոգոսֆերա

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.

«Ինչպես գիտեք սեպտեմբերի 12-ին ԱԺ-ում վիճակագրության մասին օրենքի նախագիծը քննարկելիս տեղի ունեցավ “երկխոսություն” ԱՎԾ պետ Ս.Մնացականյանի և իմ միջև։ Բերելով մի քանի փաստեր փորձեցի ցույց տալ, որ Հայաստանի տնտեսության վերաբերյալ միջազգային վիճակագրությունն ահռելի տարբերություններ է տալիս հայրենի ԱՎԾ տվյալների հետ։ Դրանք փաստում են 2008-2012թթ ՀՀ տնտեսական անկման մասին, մինչդեռ Ս.Մնացականյանի ղեկավարած ծառայությունը հակառակն է ասում։ Վերջում նշեցի, որ ի դեմս ՀՀ ԱՎԾ-ի մենք ունենք ոչ թե ինֆորմացիայի, այլ դեզինֆորմացիայի ծառայություն։ Փաստ՞եր եք ուզում, ահա խնդրեմ։

Ս.Մնացականյանը անմիջապես պայուսակից հանեց իր հսկայական թղթապանակները և հանդես եկավ պատասխանով։ “Սիրված” նախարարներից մեկը նախօրոք էր նախապատրաստվել։ Հաճախ նույնիսկ “պատասխանում” էր այնպիսի հարցերի, որոնք համենայն դեպս այդ օրը ես չէի բարձրացրել։ Համարձակ էր խոսում։ Ինձ թվում էր, թե նրա համար խնդրի էությունը կապ չունի։ Կարևորը պատասխանում էր։
Սեպետեմբերի 13-ին, մյուս օրը, ստացա բարձրացրած հարցերի վերաբերյալ ՀՀ-ում ՀԲ-ի մշտական ներկայացուցիժ Ժ.Մ.Հափիի պատասխանը։ Ս.Մնացականյանին չէի անդրադառնա։ Բայց ՀԲ-ի ներկայացուցի պատասխանը ստանալուց հետո, կարծում եմ, պատասխանն անհրաժեշտություն է։ Հասարակությունը պետք է իմանա այդ պատմության վերջը։

Եվ այսպես, ԱԺ-ում ես այդ օրը բարձրացրեցի 2 հիմնական հարց։ Առաջին։ 2000-2012թթ ՀՀ ԱՎԾ ցույց է տվել տնտեսության լուրջ աճ։ Բացառությամբ 2009-2010թթ, մնացած տարիների ՀՀ-ում արձանագրվել է բարձր աճ (տարեկան 10, 12, 13.7% և այլն) այնպես, որ ՀԲ տվյալներով 2012-ին ՀՀ ՀՆԱ-ն կազմել է 1990-ի 162%-ը։ Վրաստանում այդ ցուցանիշը 78% է, իսկ ՌԴ-ում՝ 108%։ Հիմա, եթե մենք այսքան արագ ենք աճում, հարցնում եմ ես, ապա ի՞նչու ենք ետ ընկնում ինչպես Վրաստանից, այնպես էլ Ռուսաստանից։ Ի վերջո, 1990-ին, երբ դեռևս մի երկրի կազմի մեջ էինք, բնակչության մեկ շնչի հաշվով ազգային եկամուտը (ԱԵ) ՌԴ-ում եղել է 4351ռ, Հայաստանում 2945ռ և Վրաստանում 2749ռ։ Եթե մենք 1.5 անգամ արագ ենք զարգացել, քան Ռուսաստանը (1.62։1.08=1.5), ապա մեր ապրելակերպով պետք հավասարված լինեինք Ռուսաստանին ու դեռ մի բան էլ ավելին։ Վրաստանի մասին խոսք լինել չէր կարող։ Մենք շուրջ 2.5 անգամ Վրաստանից լավ պիտի լինեինք։ Բայց արի ու տես, որ իրականում 2012թ բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ՌԴ-ն 14037 դոլար է, Վրաստանը 3508, իսկ Հայաստանը՝ 3338 դոլար։ Ի դեպ, այս հարցը մի քանի անգամ բարձրացրել է նաև ակադեմիկոս Աղանբեկյանը։ ՀԲ-ն նկատի ունենալով նշված հակասությունը, ասել եմ ես, 2012-ից վերահաշվարկ է կատարել ետ՝ մինչև 1990թ և հայտարարել, որ ՀՀ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն եղել է 637$, Վրաստանինը՝ 1611 և Ռուսատանիը՝ 3485։ Պարզվում է, որ 1990-ին մենք ՌԴ-ից ետ էինք 5.5, Վրաստանից՝ 2.5 անգամ։ Անհավանական է։

Հիմա Ս.Մնացականյանի պատասխանը։ Ի՞նչու եք համեմատում։ Մի՞թե չգիտեք, որ 1990-ին ՀՆԱ չի եղել։ Այն հաշվել են միայն 1993-ին և այն էլ միջազգային կառույցների կողմից։ Այստեղ տնտեսությունը մի քաղքականացրեք, դեմագոգիայով մի զբաղվեք, թողեք մեր գործն անենք։ Բա սա պատասխա՞ն է։ Իրականում ես լրջագույն հարցադրում եմ արել։ Այո 1990-ին ՀՆԱ չկար։ Ի դեպ ես դա նշել եմ։ Բայց ԱԵ-ն ու ՀՆԱ-ն միևնույն կարգի ցուցանիշներ են։ Նախ, դրանց միջև եղած տարբերությունը մի քանի տոկոս է և, երկրորդ, ի՞նչ տարբերություն, որ 1990-ին հաշվել ենք ԱԵ-ով, չէ՞ որ համեմատելի պետությունները ևս (Վրաստանը և Ռուսաստանը) հաշվված են ԱԵ-ով։ Եղբայր, այդ 2 ցուցանիշները մեծ տարբերություն են տալիս, բեր ապացուցի և հետո խոսիր։ Ի դեպ, երբ այս դիտողությունները բարձրացրել էի 5 ամիս առաջ և ուղարկել համապատասխան գերատեսչություններ, ՀՀ Նախագահին և ՀԲ, ապա կառավարությունից ստացա մի գրություն, Դ.Սարգսյանի, Ս.Մնացականյանի, Վ.Գաբրիելյանի և Ս.Կարապետյանի մասնակցությամբ, որտեղ նույն բացատրությունն էր, ինչ-որ ԱՎԾ պետը տվեց ԱԺ-ում։ Իսկ հիմա նայենք այս նույն հարցի վերաբերյալ ՀԲ պատասխանը։ Այստեղ 5 պատճառ են նշում նման վիճակագրական աղճատումների համար։ Ասվում է, որ ԱԵ-ի ցուցանիշից ՀՆԱ-ին անցնելը արվել է «Գոսկոմստատի և ազգային վիճակագրական ծառայությունների հետ համագործակցության արդյունքում» և, ամենակարևորը, այո այդ անցման ընթացքում ՀՀ “1990-ի ՀՆԱ ցուցանիշը կարող է թերագնահատված լինել”։ Հիմա սրանից հետո ո՞վ է դեմագոգիայով զբաղվում։ Իհարկւե ԱՎԾ պետը։ Ես վիճակագիր չեմ (տնտեսագիտությունը շուրջ 400 մասնագիտություն ունի), բայց ակնհայտ է, որ այդ օրը ԱԺ-ում ես տնտեսությամբ էի զբաղված, իսկ ԱՎԾ պետք դեմագոգիայով ու պոլիտիկանությամբ։

Իմ կողմից բարձրացված մյուս հարցը հետևյալն էր. այս կառավարության գործունեության 5 տարիներին ՀՀ-ում բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն 2008թ 3917 դոլարից 2012թ հասել է 3338 դոլարի (ՀԲ տվյալներով)։ Ու՞ր է ձեր աճը։ Ի՞նչ իրավունք ունի նման 17.3% անկում ցույց տված կառավարությունը շարունակել պաշտոնավարել։ Այստեղ էլ ԱՎԾ պետ Ս.Մնացականյանը իրական փաստարկված բացատրություններ տալու փոխարեն խորհուրդ տվեց քաղաքականությունը տարբերել տնտեսությունից։ Ատամների արանքից իմիջիայլոց թռցրեց դրամ-դոլար փմոխարժեքի խնդիրը։ Պ-ն վիճակագիրն իրականում ինքն է պոլիտիկայով զբաղվում։ Բան ունես, ասա։ Կու՞րսն է պատճառը։ Ուրեմն հստակ ասա։ Հիմա նայենք կուրսին։ 2008-ի դեկտեմբերի 31՝ 306.7 և 2012-ի դեկտեմբերի 31՝ 403.6։ Փոփոխությունը 31.3% է։ Այսպիսով, առաջին հայացքից թվում է, թե առնվազն 14% բնակչության 1 շնչի հաշվով ՀՆԱ-ն աճել է։ Բայց, այդ տարիներին միգրանտների գումարային թիվը եղել է 324 հազ մարդ (առկա բնակչության թվի 13%-ը) և դոլարային գնաճը ԱՄՆ-ում կազմել է 6.7%, իսկ Հայաստանում (մեր հաշվարկներով)՝ 12% (դրամական գնաճը՝ 23.5%)։ Այսինքն, 17.3 + 6.7 + 13 = 37։ Իսկ ապա 37-31.3= 5.7%։ Այսինքն, միևնույնն է անկում է։

ԱՎԾ պետը մի քանի հարցեր էլ բարձրացրեց, որոնք ես ԱԺ-ում այդ օրը չէի բարձրացրել, բայց տեղյակ էի պահել ՀՀ Նախագահին։ Դա, մասնավորապես, գյուղատնտեսության արտադրանքի վիճակագրությունն է։ Օրինակ, ես անհնարին եմ համարում 646 հազ տոննա կարտոֆիլի արտադրությունը։ Մեկ շնչին՝ 225 կգ։

Դա անհնարին է ուտել։ ԱՎԾ պետը, սակայն, ասում է. մի շփոթիր արտադրությունն ու սպառումը (սպառումը 1 շնչին 43 կգ է)։ Ի՞նչ ես ուզում ասել։ 646 հազ տոննայից 149 հազ. ուտում ենք և 497 հազ տոննան արտահանու՞մ։ Ասա էլի հասկանանք։ Բա ու՞ր է արտահանման մեջ այդ 497 հազ տոննան։ Թե գյուղացիները կարտոֆիլն արտադրում են ու ջուրը գցում։ Կամ երբ ասում եմ 813 հազ տոննա բանջարեղեն արտադրելն անհնարին ու անիմաստ (այդքան ուտող բերան չունենք), ի՞նչու ես պատասխանում, թե իբր արի ճիշտ համեմատենք, համայնավարների ժամանակ էլ են մեծ թվեր եղել։ Սա ի՞նչ բացատրություն է։ Դու քո տեղը խոսիր։ 813 հազ տոննա նշանակում է, որ օրը միջին հաշվով յուրաքանչյուրս 1 կգ բանջար է ուտում (մոտ այդքան էլ կարտոֆիլ)։ Հա մեկ էլ ԱՎԾ պետը հաթաթա էր տալիս. բա չեք ասի Բագրատյան 2012-ի հաշվով ասել է իրական եկամուտների 0.1% աճ։ Իրականում այն ավելին է։ Այո ասել եմ։ Ու ես ճիշտ եմ։ 2013-ի ապրիլի 12-ի ժամը 16:15 դրությամբ ԱՎԾ կայքէջում գրված էր՝ աշխատավարձի աճ 3.2%, գնաճ՝ 3.1%։ Ե՞ս եմ մեղավոր, որ րոպեն մեկ թիվը փոխում եք ու հինն էլ չեք պահպանում։

Այսպիսով, ՀՀ ԱՎԾ պետը ամբոխավար, իր մասնագիտական խիղճը կորցրած մեկն է։ Այն տպավորությունն ունեմ, որ ՀՀ ԱՎԾ-ն դարձել այս իշխանությունների հենարանը, զինված ուժերը։ Բանակի հացն էլ եք կտրել։ Եթե այդպես դրան մի հատ գեներալ-գնդապետի կոչում տվեք հանգստանա։»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան Սեուտա հասած միգրանտները խնդրում են վերադարձվել ՄարոկկոԲաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերանայումը Չեխիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտունՈստիկանները վնասազերծել են հանցավոր խմբեր և կազմակերպություն, բացահայտել հանցագործություններՌուբինյանը եթե ինձ պարգևավճար տա, անմիջապես դատի եմ տալու․ բոլորի տները ձեռքներից առնելու ենք (տեսանյութ)Իսպանիայի վարչապետը խոստացել է ավելացնել Սեուտայի ​​փողոցներում անվտանգության ուժերի թիվը«Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է Կոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոՀԱՄԱՍ-ը նշել է իր զինաթափման պայմաններըՆոր Հաճնի կամրջի տակ` գետի ափին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինՍեուտայի ճգնաժամը խորանում է. 37 500 միգրանտ արդեն վերադարձվել է Մարոկկո Դանիան կոչ է արել ԵՄ-ին քննարկել Իսպանիայի Շենգենյան գոտու անդամակցությունը կասեցնելու հարցըՈւկրաինան քննարկում է Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հարցը Իսրայելի բանակը հայտարարել է 2023 թվականին Գազայում տեղի ունեցած հարձակման ևս մեկ մասնակցի վերացման մասինՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից Պրեմիերա․ Տաթև Ասատրյան- «Բա չիմացար» (տեսանյութ) Մերցը կոչ է արել Մարոկկոյին հետ ընդունել Սեուտայից ապօրինի ներգաղթյալներինԴատական հայցեր՝ ընդդեմ Փաշինյանի. ԱՄՆ-ն փորձարկել է «ապագայի պատերազմի» տարրեր (տեսանյութ)Մոտ 60,000 ներգաղթյալ ներխուժել է ՍեուտաԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ բանակցությունների՝ հրադադարի պայմանով․ NYP Արայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից BFMTV. Մակրոնը պատրաստ է օգնել Իսպանիային Սեուտայում միգրանտների հետ կապված իրավիճակի հարցումՍուդանում ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 24 խաղաղ բնակիչԱրեգնազ Մանուկյանի կալանքի բողոքը 2 շաբաթ է՝ չի մակագրվում դատավորի. Փաստաբան Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ձգտում է խաղաղության ՈւկրաինայումԼուկաշենկոյին կովի բրոնզե արձան են նվիրել․ այն կտեղադրվի Անկախության պալատումՍեուտայի ​​բնակիչները պատրաստվում են ցույցի՝ միգրանտների հոսքից հետոԹրամփը մերժել է Զելենսկու՝ Patriot-ի 300 հրթիռ տրամադրելու խնդրանքը․ The Atlantic «Արարատցեմենտը» նոր կառավարիչ ունի. Պապոյանը ներկայացրել է Դավիթ Գևորգյանին Նորվեգացի քաղաքագետ. Ռուսաստանը փոխել է վերաբերմունքը ԱՄՆ-ի դերին ուկրաինական հակամարտությունումԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 3500-ըՊրահայում յուրացրել են հայկական լուսանկարները․ Մելոնին սպառնում է կասեցնել Շենգենը Իսպանիայի հետ9-ամյա երեխայի նկատմամբ uեքuուшլ բնույթի գործողություններ իրականացրած 42-ամյա տղամարդը կալանավորվել է EFE. Սեուտա հասնելու փորձի ժամանակ մահացած միգրանտների թիվը հասել է 24-իԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը հանձնվել է ՀՀ կառավարմանըՖինլանդիան կոչ է արել Եվրոպային աջակցել Իսպանիայի հետ Շենգենյան գոտու կասեցմանըՆԱՏՕ-ն փորձում է Հայաստանին «պոկել» ՀԱՊԿ-ից․ ՌԴ ԱԳՆ Հռիփսիմե Խուրշուդյանն ու ամուսինը պարզել են երրորդ երեխայի սեռը (տեսանյութ)Ֆրանսիան ուժեղացրել է Իսպանիայի հետ սահմանային վերահսկողությունըԵրևան-Սևան ճանապարհին մոպեդի վթարը մահվան ելք է ունեցելԲորել. ԵՄ ոչ մի երկիր չի կարող միակողմանիորեն մեկ այլ երկրի Շենգենից դուրս մղելLinkedIn-ը պայքարում է AI-ով գրված «աղբային» հրապարակումների դեմՆԱՏՕ-ն Եվրոպայում միջուկային զսպման ուժեղացման ծրագրեր է մշակում՝ Ռուսաստանի կողմից «սպառնալիքների» պատճառով․ DPA Փաշինյանի կողմից ինձ հիշելը կապում ենք իմ քաղաքական ակտիվության, ընդդիմադիր գործունեության հետՊակիստանում ածխահանքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 34-ի․ Geo Իսպանիայի թագավորը վարչապետի հետ քննարկել է Սեուտայում միգրացիոն ճգնաժամըԹրամփը Սեուտա միգրանտների հոսքի հետ կապված իրավիճակը որակել է «սարսափելի»Դերասան Լևս Դավթյանն ու կինը սպասում են իրենց առաջնեկին Հարավային Օսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Նաուրուի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու մասին
Ամենադիտված