«Հասարակության մեծ մասը փոփոխություններ է ուզում». քաղաքագետ
Բլոգոսֆերա
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հասարակության մեծ մասը փոփոխություններ է ուզում. այստեղ, կարծես թե, ոչ ոք չի վիճում:
Փոփոխության պատկերացումներն են տարբեր. իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ հենց իրենք են բարեփոխումներ իրականացնողները:
Ընդդիմությունն ասում է, որ միայն իշխանափոխության պարագայում են հնարավոր փոփոխություններ:
Երկուսի փաստարկնեներն էլ, մեղմ ասած, չափազանցված են:
Իշխանությունն, եթե ինչ-որ բան էլ անում է, մարդկանց կյանքի որակը չի լավանում:
Ընդդիմություն էլ վաղուց չի ասոցավում բարեփոխման գաղափարի հետ, որովհետեւ վերամբարձ լոզունգների հետեւում չկան կոնկրետ գործողություններ, անելիք, ծրագիր:
Եվրաինտեգրացիայի գործընթացն ինչ-որ թույլ հույսեր էր ծնել, որ իշխանությունը, կամավոր կամ հարկադրաբար, ինչ-որ բարեփոխումների կգնա՝ մանավանդ որ սա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ շրջանն է, ու գուցե նա այս հնգամյակում որոշեր աշախատել պատմության համար:
Սակայն երկիրը դարձյալ մխրճվեց տնտեսաքաղաքական այն համակարգի մեջ, որի խորհրդանիշներն են ավտորիտարիզմը եւ կոռուպցիան:
Ստեղծված իրավիճակն իսկապես ճգնաժամային է թվում. ունենք բարեփոխվելու ցանկություն չունեցող իշխանություն, կենսուանակությունից եւ կրեատիվ ռեսուրսից զուրկ ընդդիմություն, մեծ հաշվով՝ անտարբեր հասարակություն, որի հետ կապ չունեն նաեւ այն փոքրաթիվ խմբերը, որոնք իրենց քաղաքացիական հասարակություն են կոչում
Այս իրավիճակում՝ տարվա եղանակաները կահաջորդեն իրար, սակայն դրանից կյանքի որակը չի փոխվի, մտքի ճգնաժամը չի հաղթահարվի:
Մտածում եմ՝ քաղաքական դաշտին սերնդափոխություն է պետք, նոր գաղափարներ, որոնք չեն տեղավորվի «պետականամետության» կամ «ավազակապետության» կաղապարներում, մարդիկ, ովքեր երեւույթներն, իրադարձություններին չեն նայի «սե-սպիտակի» պարտադրանքով»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող