«Չորրորդ ինքնիշխանություն». Ո՞ւմ բարեկամն է Վովա Գասպարյանը
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» թերթի լրագրող Հայկ Գևորգյանի վրա «սարքված» վրաերթի պատմությունը հետաքրքիր նրբերանգներ է ստանում: Ինչպես հայտնի է, Հայկ Գևորգյանին մեղադրում են այն բանում, որ վերջինս վրաերթի է ենթարկել ՀՀ քաղաքացի Աշոտ Ֆրանգուլյանին, և նրան դեպքի վայրում անօգնական թողնելով, փախուստի է դիմել:
Աշոտ Ֆրանգուլյանը տեսաձայնագրության մեջ հայտարարել է, թե իրեն լրագրողը դեպքից հետո «բլյադ» է անվանել, եւ եթե իր մեծ որդին այդ մասին իմանա՝ լավ չի լինի: Հայկ Գեւորգյանն, իհարկե, հերքել է այս ամենը՝ ասելով, որ ինքը հայերեն լեզվով է հայհոյում:
Նիկոլ Փաշինյանն իր հերթին Ֆրանգուլյանի այս հայտարարությունը հակադարձել է՝ կասկած հայտնելով, թե կարո՞ղ է Ֆրանգուլյանի մեծ որդին Վովա Գասպարյանն է: Այս «երկխոսությունն» օրեր առաջ պատշաճ ուշադրության չարժանացավ հասկանալի պատճառներով. կողմերի «ասելիք» շատ էր եւ հագեցած: Հիմա հարց կառաջանա, թե ինչո՞ւ ենք հիշել այս մասին, ավելին՝ ինչո՞ւ ենք հարկ ենք համարել անդրադառնալու «երկխոսության» այս հատվածին:
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մորական կողմի ազգանունը Ֆրանգուլյան է: Ազգակցական կապ ունի՞ վրաերթի բեմադրության հերոս Աշոտ Ֆրանգուլյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, թե՞ ոչ՝ այս պահին չգիտենք: Կճշտենք առաջիկայում. միայն ավելացնենք, որ սա չափազանց հետաքրքիր զուգադիպություն է, գրում է թերթը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ