Չեխիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտուն Ռուբինյանը եթե ինձ պարգևավճար տա, անմիջապես դատի եմ տալու․ բոլորի տները ձեռքներից առնելու ենք (տեսանյութ) «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է Սեուտայի ճգնաժամը խորանում է. 37 500 միգրանտ արդեն վերադարձվել է Մարոկկո Ուկրաինան քննարկում է Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հարցը Փաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից Պրեմիերա․ Տաթև Ասատրյան- «Բա չիմացար» (տեսանյութ) ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ բանակցությունների՝ հրադադարի պայմանով․ NYP Արայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից Սուդանում ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 24 խաղաղ բնակիչ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքը 2 շաբաթ է՝ չի մակագրվում դատավորի. Փաստաբան Լուկաշենկոյին կովի բրոնզե արձան են նվիրել․ այն կտեղադրվի Անկախության պալատում 

«Հայաստանում քաղաքական համակարգ, քաղաքական դաշտ ու քաղաքական մրցակցություն գոյություն չունի»

Բլոգոսֆերա

Վահե Մակարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանում քաղաքական համակարգ, քաղաքական դաշտ ու քաղաքական մրցակցություն գոյություն չունի: Հայաստանում քաղաքականությունը գտնվում է պրիմիտիվ շուկայական հարաբերությունների տիրույթում: Հայաստանում գոյություն ունի իշխանական էլիտա, որը չակերտների մեջ է վերցրել ընդդիմությունը` թույլ չտալով ընդդիմադիր քաղաքական ուժերին ինքնադրսևորվել ու կայանալ որպես ընդդիմություն: Այսինքն' Հայաստանում գոյություն չունի իրական ընդդիմություն:

Ազգային ժողովում քիչ թե շատ լուրջ ընդդիմության տպավորություն ստեղծում է ընդամենը մեկ ոչ թե քաղաքական ուժ, այլ անձ` Նիկոլ Փաշինյանը: Այսինքն` Հայաստանի քաղաքական պայքարը մեծ հաշվով սկսվում և ավարտվում է Նիկոլ-իշխանություն հակընդեմ ելույթներով ու հարցուպատասխանով:

Իսկ ինչ ունենք մենք Ագզային ժողովում. 6 խմբակցություն` երկուսը` իշխանական, երեքը` ընդդիմադիր` ըստ իրենց հայտարարածի, և մեկը` այդպես էլ չկողմնորոշված-այլընտրանքային, կարելի է ասել` այլընտրագենդերական:

Իսկ ինչ ունեն այդ խմբակցություններն իրենց ներսում???

ՀՀԿ-ն ունի խմբակցության հին կաղնու կերպարով ղեկավար` Գրիգորիչ ազգանունով, որի հիմնական առաքելությունը լրագրողների հարցերին «միամիտ ու անմեղ» պատասխաններ տալն է` «իրենից անկախ հանգամանքներում» իրար խառնելով ու մանիպուլացնելով ամբողջ լրատվական դաշտը: ՀՀԿ-ն ունի նաև երկու կին պատգամավոր` մյուս կանանց կողքին, որոնց մանդատ ստանալու և ԱԺ նիստերի դահլիճում հայտնվելու անցանկալի փաստը ոչ միայն խիստ անհասկանալի ու անտրամաբանական է, այլև աններելիորեն անընդունելի, քանզի երբ նրանք բացում են իրենց բերաններն ու սկսում արտահայտվել, հասկանում ես, որ Աստված նրանց բերանը լեզու է դրել մեկի դեպքում` իշխանություններին անօգտակար քծնելու ու շողոքորթելու համար` առաջացնելով տհաճ զգացումներ ունկնդիրների մոտ, իսկ մյուսի դեպքում` անգիտակից ու ոչ ադեկվատ արտահայտվելու և Գրիգորիչի ֆունկցիան շատ վատ իրականացնելու համար: ՀՀԿ-ում այլ կանայք ևս կան, որոնց մասին կարելի է առանձին խոսել, օրինակ' այդպես էլ ոչ մի ուշագրավ ելույթ չունեցած մի տիկնոջ մասին, ում նույնիսկ ԱԺ-ում շատ քչերն են ճանաչում, բայց դա նրան այդքան էլ չի մտահոգում, կարևորը' նա ունի մանդատ, ԱԺ-ի նոր մասնաշենքում` աշխատասենյակ, ծառայողական պետհամարանիշ` օօ 11 սերիայով, և կրում է բրենդային հագուստ' տվյալ օրվա կոստյումի հետ համադրելով Fendi-ի կամ Chanel-ի որևէ թանկարժեք պայուսակ: Այդպիսի գրեթե 0 կամ 0.1 ՕԳԳ ունեցող ևս երկու կանայք կան ՀՀԿ խմբակցությունում, որոնց անունները նույնիսկ լրագրողներն են դժվարությամբ մտաբերում: Հանուն արդարության չի կարելի չնշել, որ ՕԳԳ-ի մեծ գործակցով կանայք ևս կան ՀՀԿ-ում, ովքեր իրենց վրա են վերցնում անօգտակարների անգործությունը կոմպենսացնելու ծանր առաքելությունը:

ՀՀԿ-ի անկողնային-կոալիցիոն խմբակցությունում' ՕԵԿ-ում ևս կա խմբակցության ղեկավար` Բիշարյան ազգանունով, ում ով ոնց ուզում է, թող հասկանա` ըստ ճաշակի: Կա նաև Մհեր Շահգելդյան անունով ոչ այդքան թանկարժեք կոստյումով մի պատգամավոր, ով բավականին համեստ ու խելացի անձնավորություն է, և ով, ի դեպ, սովորություն ունի իր հետ զրուցած բոլոր լրագրողների հեռախոսահամրները գրանցել իր հեռախոսում: Վատ սովորություն չէ, ի դեպ:

ԲՀԿ-ն ևս զուրկ չէ իր խմբակցության բրենդային ղեկավարից' այս անգամ Զոհրաբյան ազգանունով, ում ևս, Բիշարյանի նման, կարելի է ընկալել ըստ ճաշակի: ԲՀԿ-ում կա նաև բոլոր հարցերին' այդ պահին արագի մեջ "ճամփու դնող" պատասխան տվող երիտասարդ մի մամլո մանդատավոր խոսնակ, էն X5-ով տղեն: Բայց, ԲՀԿ-ի թերևս ամենաարժեքավոր զարդը' առանց չակերտների, հանձնաժողովներից մեկի նախագահ իրավաբան կինն է'համեստ ու հաճելի կերպարով գրագետ ու խելացի անձնավորություն' ըստ մինչ այժմ թողած տպավորության:

Ժառանգությունում չգիտեմ ով կա, բայց, ցավոք սրտի, այլևս Ստյոպա Սաֆարյան, Անահիտ Բախշյան կամ Արմեն Մարտիրոսյան չկա: Ու այսքանով ավարտվում է "Ժառանգություն" խմբակցության բովանդակային նկարագիրը:

ՀՅԴ-ում կան մի քանի, ըստ իրենց համառ պնդումների, "ընդիմադիր" ընկերներ, ովքեր իրենց բուռն քննադատական ելույթներից հետո չեն խորշում նիստերի դահլիճից դուրս շատ ջերմ ընկերական զրույց ծավալել իրենց քննադատության թիրախ հանդիսացող հակառակորդ քաղաքական ուժի ներկայացուցիչների, ասենք' Գրիգորիչի ու մյուսների հետ, թև-թևի տված զբոսնել ԱԺ միջանցքներում, գնալ իրար հետ ծխելու և ձեռի հետ էլ մի քանի թարմ անեկդոտ պատմելու... Հա մոռացա ապագա նորանշանակ "ընկեր դեսպանի" մասին...

ՀԱԿ... Այստեղ կա մի կողմից` Նիկոլ Փաշինյան, մյուս կողմից` Լյովիկ կամ Լևոն Զուրաբյան, իսկ կենտրոնում ԱԺ ամենագոլդ պետհամարանիշն ունեցող, բայց այն այդպես էլ չօգտագործող համեստ ու զուսպ մի մարդ, ով 23 տարի առաջ կարդաց մեր երկրի անկախության հռչակագիրը... ու մի կերած-խմած, բայց համակարգիչ չունեցող անձ` նախկինում դատախազ: Մի կին էլ կա, ով, ըստ երևույթին, մեծ հաշվով խմբակցությունում սեռային բազմազանություն մտցնելու համար է, որ հետ չմնան մյուս խմբակցություններից...»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չեխիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտունՈստիկանները վնասազերծել են հանցավոր խմբեր և կազմակերպություն, բացահայտել հանցագործություններՌուբինյանը եթե ինձ պարգևավճար տա, անմիջապես դատի եմ տալու․ բոլորի տները ձեռքներից առնելու ենք (տեսանյութ)Իսպանիայի վարչապետը խոստացել է ավելացնել Սեուտայի ​​փողոցներում անվտանգության ուժերի թիվը«Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է Կոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոՀԱՄԱՍ-ը նշել է իր զինաթափման պայմաններըՆոր Հաճնի կամրջի տակ` գետի ափին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինՍեուտայի ճգնաժամը խորանում է. 37 500 միգրանտ արդեն վերադարձվել է Մարոկկո Դանիան կոչ է արել ԵՄ-ին քննարկել Իսպանիայի Շենգենյան գոտու անդամակցությունը կասեցնելու հարցըՈւկրաինան քննարկում է Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հարցը Իսրայելի բանակը հայտարարել է 2023 թվականին Գազայում տեղի ունեցած հարձակման ևս մեկ մասնակցի վերացման մասինՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից Պրեմիերա․ Տաթև Ասատրյան- «Բա չիմացար» (տեսանյութ) Մերցը կոչ է արել Մարոկկոյին հետ ընդունել Սեուտայից ապօրինի ներգաղթյալներինԴատական հայցեր՝ ընդդեմ Փաշինյանի. ԱՄՆ-ն փորձարկել է «ապագայի պատերազմի» տարրեր (տեսանյութ)Մոտ 60,000 ներգաղթյալ ներխուժել է ՍեուտաԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ բանակցությունների՝ հրադադարի պայմանով․ NYP Արայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից BFMTV. Մակրոնը պատրաստ է օգնել Իսպանիային Սեուտայում միգրանտների հետ կապված իրավիճակի հարցումՍուդանում ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 24 խաղաղ բնակիչԱրեգնազ Մանուկյանի կալանքի բողոքը 2 շաբաթ է՝ չի մակագրվում դատավորի. Փաստաբան Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ձգտում է խաղաղության ՈւկրաինայումԼուկաշենկոյին կովի բրոնզե արձան են նվիրել․ այն կտեղադրվի Անկախության պալատումՍեուտայի ​​բնակիչները պատրաստվում են ցույցի՝ միգրանտների հոսքից հետոԹրամփը մերժել է Զելենսկու՝ Patriot-ի 300 հրթիռ տրամադրելու խնդրանքը․ The Atlantic «Արարատցեմենտը» նոր կառավարիչ ունի. Պապոյանը ներկայացրել է Դավիթ Գևորգյանին Նորվեգացի քաղաքագետ. Ռուսաստանը փոխել է վերաբերմունքը ԱՄՆ-ի դերին ուկրաինական հակամարտությունումԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 3500-ըՊրահայում յուրացրել են հայկական լուսանկարները․ Մելոնին սպառնում է կասեցնել Շենգենը Իսպանիայի հետ9-ամյա երեխայի նկատմամբ uեքuուшլ բնույթի գործողություններ իրականացրած 42-ամյա տղամարդը կալանավորվել է EFE. Սեուտա հասնելու փորձի ժամանակ մահացած միգրանտների թիվը հասել է 24-իԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը հանձնվել է ՀՀ կառավարմանըՖինլանդիան կոչ է արել Եվրոպային աջակցել Իսպանիայի հետ Շենգենյան գոտու կասեցմանըՆԱՏՕ-ն փորձում է Հայաստանին «պոկել» ՀԱՊԿ-ից․ ՌԴ ԱԳՆ Հռիփսիմե Խուրշուդյանն ու ամուսինը պարզել են երրորդ երեխայի սեռը (տեսանյութ)Ֆրանսիան ուժեղացրել է Իսպանիայի հետ սահմանային վերահսկողությունըԵրևան-Սևան ճանապարհին մոպեդի վթարը մահվան ելք է ունեցելԲորել. ԵՄ ոչ մի երկիր չի կարող միակողմանիորեն մեկ այլ երկրի Շենգենից դուրս մղելLinkedIn-ը պայքարում է AI-ով գրված «աղբային» հրապարակումների դեմՆԱՏՕ-ն Եվրոպայում միջուկային զսպման ուժեղացման ծրագրեր է մշակում՝ Ռուսաստանի կողմից «սպառնալիքների» պատճառով․ DPA Փաշինյանի կողմից ինձ հիշելը կապում ենք իմ քաղաքական ակտիվության, ընդդիմադիր գործունեության հետՊակիստանում ածխահանքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 34-ի․ Geo Իսպանիայի թագավորը վարչապետի հետ քննարկել է Սեուտայում միգրացիոն ճգնաժամըԹրամփը Սեուտա միգրանտների հոսքի հետ կապված իրավիճակը որակել է «սարսափելի»Դերասան Լևս Դավթյանն ու կինը սպասում են իրենց առաջնեկին Հարավային Օսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Նաուրուի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու մասինՖԻՖԱ-ի նախագահի ավագ խորհրդականը հրաժարական է տվել՝ ի նշան բողոքի Մոտ 40,000 միգրանտ, հնարավոր է, Իսպանիա է անցել Մարոկկոյից«Известия». ԱՄՆ-ն RIMPAC 2026 զորավարժություններում փորձարկել է «ապագայի պատերազմի» տարրեր
Ամենադիտված