«Ժողովուրդ». Հովհաննես Մարգարյանը գրիպի վիրուսով պառկա՞ծ է
Հայկական Մամուլ
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը չի մասնակցում Աժ այս քառօրյային: Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ վերջինս նեղացել է հարազատ կուսակցությունից:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ վերջերս ՕԵԿ-ում համամասնական ցուցակի քննարկման ժամանակ Հովհաննես Մարգարյանին առաջարկվել է ոչ անցողիկ համար, փոխարենը Արթուր Բաղդասարյանը նրան հորդորել է ընտրվել մեծամասնական ընտրակարգով:
Մարգարյանն առարկել է՝ ասելով, որ մեծամասնականով իր ընտրվելը ռեալ չէ, և վրդովվել, որ չնայած ինքը շատ բան է անում ՕԵԿ-ի համար, սակայն համարժեք պատասխան չի ստանում: Արդյունքում՝ որոշել է Աժ այս քառօրյային չմասնակցել. ասում են՝ մնացած օրերին ևս գրեթե չի այցելում ՕԵԿ գրասենյակ: Աժ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, սակայն, թերթի հարցը լսելուց հետո, մեղմ ասած, զայրացել է. «Կուսակցության ցուցակների վերաբերյալ քննարկումներ չեն եղել, Հովհաննես Մարգարյանը հիվանդ պառկած է: Նա գրիպի վիրուսով պառկած է, պա՞րզ Է»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ