«Ժողովուրդ». ՄԻ պաշտպանի արագ արձագանքման խմբերը՝ Հրազդանին մոտ
Հայկական Մամուլ
Փետրվարի 12-ին Հրազդանում կայանալիք ընտրությունների ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բավականին ակտիվ է աշխատելու, գրումէ «Ժողովուրդ» թերթը։
«Մենք նստելու ենք և արտաժամյա սպասենք, որ մեզ զանգահարեն, նույնիսկ մեր արագ արձագանքման խմբերը փորձելու են Հրազդանին մոտ շրջել, որպեսզի եթե լինեն դեպքեր, արձանագրվեն»,-թերթի հետ զրույցում ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Ըստ նրա՝ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ևս նույն սկզբունքով են աշխատելու:
«Դարձյալ ունենալու ենք բազմաթիվ մեքենաներ, շրջող խմբեր, որոնք օգնելու են մարդկանց տեղերում ընտրության օրը,-ասել է Անդրեասյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ