«Ժողովուրդ». ԱԺ նախագահի խորհրդական Ալբերտ Հերոյանը խորոված-քաբաբով խնջույքներ է կազմակերպում խորհրդարանում
Հայկական Մամուլ
ԱԺ նախագահի խորհրդական Ալբերտ Հերոյանը վերջերս յուրօրինակ վարքագիծ է դրսևորում, գրում է «Ժողովուրդ» թերթը։
Թերթին հասած տեղեկություններով՝ նա Սամվել Նիկոյանի օգնականների ու խորհրդականների սիրտը շահելու, այդպես նաև շեֆի աչքին բարձր երևալու համար կազմակերպում է ճոխ խնջույքներ՝ խորովածով քաբաբով և դրանց կից բոլոր ատրիբուտներով: Արդյունքում ԱԺ երրորդ հարկում, քառօրյայի օրերից բացի, մնացած բոլոր ժամանակ՝ օրվա երկրորդ կեսից, տարածվում է ուտելիքի բույրը: Եվ վերջերս մի ուշագրավ միջադեպ է եղել. Մեծ Բրիտանիայի դեսպանն իր աշխատանքային պարտականություններին անցնելուց հետո, երբ այցելել է Աամվել Նիկոյանին, Աժ-ից զգացվող խորովածի, սպիրտային խմիչքների ու սոխի հոտը և Նիկոյանի օգնականների սենյակից լսվող ծիծաղը, մեղմ ասած, շոկի մեջ են գցել եվրոպացի դեսպանին, որը չի թաքցրել իր բացահայտ զարմանքը: Այս տեղեկությունները ճշտելու համար թերթը զանգահարել է Հերոյանին, ով ասել է՝ «անհեթեթությունները չեմ մեկնաբանում», ապա անջատել է հեռախոսը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ