«Չորրորդ ինքնիշխանություն». Հրազդանում ընտրակաշառքները վերջին օրը կրկնապատկվելու են
Հայկական Մամուլ
Ինչպես հայտնի է, փետրվարի 12-ին նախատեսված են Հրազդանի քաղաքապետի ընտրությունները, որտեղ առաջադրվել է նաեւ նախկին քաղբանտարկյալ եւ պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը։ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի աղբյուրների փոխանցմամբ, այդ օրը իշխանությունները ընտրությունները կեղծելու հարցում պետք է գործի դնեն հատկապես ՏԻՄ ընտրություններում փորձարկված մեթոդներից մեկը։ Խոսքը, մասնավորապես, ընտրակաշառքների կրկնապատկման մասին է։ Բանն այն է, որ, թերթի տեղեկություններով, իշխանությունները արդեն իսկ հրահանգ են իջեցրել բոլոր այն մարդկանց, ովքեր պետք է ընտրակաշառքների միջոցով ապահովեն մարդկանց քվեարկությունը, որ քվեարկության օրը պետք է մարդկանց ընտրատեղամաս բերեն ամեն գնով։ Ընդ որում, հրահանգվել է այդ նպատակով այդ օրը նույնիսկ կրկնապատկել ընտրակաշառքի չափը։ Եթե սովորական ժամանակ բաժանում են 5000-ական դրամ, ապա այդ օրը բոլոր այն մարդկանց, ովքեր մինչեւ ժամը 6-ը ընտրատեղամաս չեն գնա, բաժանվելու են 10-հազարական դրամ՝ միայն թե նրանց համոզեն եւ բերեն քվեարկության։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ