ՀՀԿ-ականին բնորոշ արտահայտություններ
Քաղաքական
Հնարավո՞ր է արդյոք չհրապարակել ագրեսիվ և բացասական նյութեր՝ միաժամանակ նաև ասելով ճշմարտությունը և խուսափելով կեղծ տեղեկատվություն տալուց: Կարծում եմ` հնարավոր չէ, որովհետև այսօր մեր երկրում իրական պատկերը զերծ չէ ագրեսիայից և ոչ մի կերպ չի կարող երևալ դրական լույսի ներքո: Ուստի` ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի երեկվա ՝ ագրեսիվ նյութեր չհրապարակելու և դրական երևույթներին ուշադրություն դարձնելու վերաբերյալ առաջարկները լիովին անհիմն էին: Եվ դա չի կարող չգիտակցել այն կուսակցության ներկայացուցիչը, որի ներկայացուցիչները դեռ ոչ հեռավոր անցյալում խոսում էին ընդդիմադիրի դիրքերից:
Իսկ հիմա արդեն նկատում ենք արտահայտություններ, որոնք ավելի շատ ՀՀԿ-ին են բնորոշ, մանավանդ վերոհիշյալ արտահայտությունը, կարծես թե, ժամանակին Սերժ Սարգսյանի արտահայտած մտքի շարունակությունն է, այսինքն՝ կրկին գաղջ մթնոլորտի թեման, և կրկին մեղավորը լրագրողներն են:
Ինչ վերաբերում է դրական երևույթներին, կարծում եմ՝ շատերը իրենց իսկ կամքով ուշադրություն կդարձնեն. մնում է, որ այդ երևույթները լինեն և իսպառ չվերացվեն մեր երկրից այն իշխանությունների կողմից, որոնց քննադատում, և որոնց հետ նաև համագործակցում են ՀՅԴ-ի ներկայացուցիչները:
Կարեն Վարդանյան


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում