Аэрофлот–ին ամերիկյան ընկերությունը մեղադրում է դրամաշորթության մեջ
ԱՄՆ
Լոս Անջելեսում գտնվող Riviera Travel & Tours տուրիստական ընկերությունը ռուսական Аэрофлот–ին դատի է տվել՝ ընկերության ներկայացուցիչներին մեղադրելով դրամաշորթության մեջ, հաղորդում է Ведомости թերթը։
Ամերիկյան ընկերության դատական հայցում նշվում է, որ ռուսական ավիաընկերության ղեկավարությունը հրաժարվել է վճարել վաճառված տոմսերի գումարները, որի պատճառով դադարեցվել է համագործակցությունը։ Riviera–ն որպես փոխհատուցում ռուսական ընկերությունից պահանջում է 3.4 մլն դոլար։
Ռուսական Аэрофлот ընկերությունն էլ իր հերթին հայտարարել է, որ ամերիկյան ընկերության կողմից մեղադրանքը 2011–ին իրենց կողմից այդ ընկերությանը դատի տալու պատասխանն է։
Ռուսական ընկերությունը ամերիկյան տուրիստական ընկերությանը մեղադրում է իր չվերթների տոմսերը բարձր գներով վաճառելու, սակայն հաշվետվության ժամանակ ցաշր գներ ներկայացնելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)