«Հայկական ժամանակ». ՀՀ ԿԲ արտաքին պարտքն աճել է 4 անգամ
Հայկական Մամուլ
ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տեղեկագրի համաձայն, այս տարվա դեկտեմբերին արձանագրվել է ՀՀ ԿԲ-ի գծով արտաքին պարտքի ամենաբարձր ցուցանիշը՝ ՀՀ պատմության ընթացքում: Միայն Կենտրոնական բանկի արտաքին պարտքը դեկտեմբերի վերջին կազմել է 753.6 միլիոն դոլար: Համեմատության համար նշենք միայն, որ 2008 թվականի դեկտեմբերի դրությամբ՝ այդ պարտքը մոտ 180 միլիոն դոլար էր: Այլ կերպ ասած, ընդամենը երեք տարում Կենտրոնական բանկի արտաքին պարտքը աճել է ավելի քան 4 անգամ: Ըստ նույն տեղեկագրի, անցած տարվա դեկտեմբերին ոչ առևտրային նպատակներով Հայաստանից արտերկիր կատարված փոխանցումների, այսինքն՝ արտարժույթի արտահոսքի ծավալը կազմել է 264.6 միլիոն դոլար: Սա ամենաբարձր ցուցանիշն ՝ 2008 թվականից հետո:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ