Մեկ օրում 117 մարդ է սպանվել Սիրիայում
Մերձավոր Արևելք
Նախօրեին 117 մարդ է սպանվել Սիրիայում շարունակվող բախումների ժամանակ։ Սիրիայի Հեղափոխական բարձրագույն խորհուրդը հայտնել է, որ փետրվարի 8–ին 93 մարդ է սպանվել Հոմս քաղաքում, որն արդեն 5 օր է՝ հրետանային ռմբակոծության է ենթարկվում Սիրիայի կառավարական զորքերի կողմից։ Ապստամբները, որոնց ձեռքում է գտնվում քաղաքի պաշտպանությունը, հայտնել են, որ ամեն րոպե պայթյուններ են լսվում։
Հոմս քաղաքը համարվում է ապստամբների հիմնական հենակետային քաղաքը, որն ամեն վայրկայն օդային և հրետանային ռմբակոծության է ենթարկվում քաղաքի մերձակայքում տեղակայված կառավարական ուժերի կողմից, հաղորդում է Lenta.ru–ն։
Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ Արաբական երկրների լիգայի դիտորդական առաքելությունը վերսկսում է իր դիտորդական գործունեությունը Սիրիայում, որը բռնությունների կտրուկ աճի պատճառով հունվարի վերջին ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքները։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)