«Ձեր սպիտակեղենը հանրայնացնելուց առա՛ջ մտածեք»
Բլոգոսֆերա
Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նորելուկ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար, ձեր յուրաքանչյուր հայտարարություն անելուց առաջ մի քիչ մտածեք նոր արտահայտվեք, քանի որ ձեր արած յուրաքանչյուր նմանատիպ արտահայտություն օգնում ա հակառակորդի քարոզչությանը:
Ամենևին չցանկանալով մեկնաբանել վեջինիս հնչեցրած մառազմ մտքերը, ցանկանում եմ միայն նշել՝ մի արեք տենց, չի կարելի, մեծ հաշվով թե ինչեք մտածում կուսաթաղանթի ընկալումների մասին դա միայն ձերն է, մի հանրայնացրեք ձեր ընկալումները:
Դուք պատասխանատու եք յուրաքանչյուր հայուհու առաջ հակառակորդի այս հրապարակման մեջ հնչեցված վիրավորանքների համար, քանի որ այն արվել է ձեր հայտարարության հիմքի վրա:
Դուք խայտառակում եք հայուհու կերպարը:
Ձեր սպիտակեղենը հանրայնացնելուց առաջ մտածեք, որ ձեզ ոչ միայն կարող են լուսաբանել ոչ միայն մեր ԶԼՄ-ները, այլ նաև հակառակորդի ու արտասահմանյան տարբեր ԶԼՄ-ներ, հետևաբար ընթերցողն էլ կարծիք է կազմում:
Ու այսպիսի մուտքով էլ պատրաստվում եք քաղաքական նոր մշակույթ ներառել, հա՞, և եթե սա է քաղաքական մշակույթի նորամուծության ջատագովը, ապա «ողբամ ըզ քեզ հայ քաղաքկան մշակույթ»:
Հ.Գ. Մի թույլ տվեք, որ ձեզ «քրֆեն»: Ցանկացած օգնություն հակառակորդի քարոզչությանը ոչ մի բանով ձեզ չի առանձնացնում ու տարբերում նրանցից»:
Կից նյութն՝ այստեղ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող