Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ ԵԱՀԿ-ի առաջնահերթությունների շարքում
Արցախ
Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությունն, ինչպես նաև ձգվող հակամարտությունների կարգավորման գործում առաջընթացը հանդիսանում են ԵԱՀԿ իռլանդական նախագահության՝ 2012-ի առաջնայնությունները։ Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Էյմոն Հիլմորը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում Հելսինկյան հանձնաժողովում։
Հիլմորն իռլանդական նախագահության պատրաստակամությունն է հայտնել իրագործել ԵԱՀԿ տարածքում առկա բոլոր ՝ վրացական, ղարաբաղյան, մերձդնեստրյան, հակամարտությունների շուրջ բանակցությունների արագացման իր պարտավորությունը։
Ընդգծելով Իռլանդիայի հակամարտությունների կարգավորման գործընթացում իռլանդական փորձը՝ ԵԱՀԿ գործող նախագահն ասել է, որ «իռլանդական հակամարտության երկու կողմերի առաջնորդների քաջությունը՝ շարունակել բանակցություններն ու գնալ փոխզիջումների՝ հանուն համընդհանուր խաղաղության, ինչպես նաև Իռլանդիայի, Բրիտանիայի կառավարությունների վճռականությունն ու միջազգային աջակցությունը հանգեցրեցին խնդրի խաղաղ ու ամուր կարգավորմանը»։
Այսօր Հիլմորը ելույթ է ունենալու նաև ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան