Հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են
Հայաստան
Փետրվարի 9-ին ժամը 11.00-ի դրությամբ, միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:
Փակ Է Երևան-Եղվարդ-Բուժական ավտոճանապարհի՝ Արագյուղ-Բուժական հատվածը: Դեռևս շարունակում են փակ մնալ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը: Այս մասին ասված է ՀՀ տրանպորտի և կապի նախարարության պաշտոնական կյաքում տեղադրված հայտարարությունում:
Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով բոլոր միջոցները մոբիլիզացված են, և հանրապետության ողջ տարածքով կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:
Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի