Ռասմուսեն. ՆԱՏՕ-ն չի մասնակցելու սիրիական քիմզենքի ոչնչացման գործընթացին
Մերձավոր Արևելք
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը «Կարնեգի» հիմնադրամի եվրոպական ներկայացուցչության նիստին հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր չէ մասնակցել սիրիական քիմզենքի ոչնչացման գործընթացին:
Ընդ որում, Ռասմուսենը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի առանձին անդամ-երկրներ, հնարավոր է, մասնակցություն ունենան քիմզենքի ոչնչացման գործում:
Գլխավոր քարտուղարը նշել է, որ դեռ վաղ է խոսել այն մասին, թե Սիրիայի իշխանությունները կատարում են քիմզենքի արգելքի մասին կոնվենցիայի դրույթները, քանի որ սկզբից դրա համար անհրաժեշտ է ստեղծել իրավաբանական հիմք և գործել ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռասմուսենը հայտարարել էր, որ չի կասկածում, որ օգոստոսի 21-ին Դամասկոսում քիմզենքն օգտագործել են Բաշար Ասադի ուժերը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան