«Վոլոդյա Ավետիսյանը Լիսկայի որդին չէ, ով մարդ է սպանել, բայց ազատել են»
Բլոգոսֆերա
Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ձերբակալվել է ազատամարտիկ, Զինված ուժերի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավման համար վերջին ամիսներին նա մի խումբ ակտիվստների հետ դուրս էր եկել պայքարի: Նրան ձերբակալել են գազանաբար, վերջին սրիկայի նման:
ՀՀ իշխանությունները անկախության տոնից մեկ օր առաջ կտրում են անկախությունը կերտողների հոգին: Ինչ վերաբերում է մեղադրանքին՝ կաշառք վերցնելուն, ապա այն համարում եմ առնվազն ծիծաղելի, քանի որ, եթե ընդունենք, որ Վոլոդյան տարիներ առաջ կաշառք է վերցրել, ապա ՀՀ իրավական համակարգը գտնվում է անգործունյա վիճակում, քանի որ մինչ օրս չի կարողացել բացահայտել: Բոլորս էլ լավ ենք հասկանում, որ նրա դեմ մեղադրանքը հորինված է, որպեսզի ազատմարտիկներին պայքարի դուրս բերած մարդուն զրկեն պայքարից և ազատությունից: Քանի որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է կաշառակերության մեջ, ես մի բան եմ ուզում ասել. ՀՀ իշխանական ողջ նոմենկլատուրան կաշառակեր է, ավելին, խիստ կասկածում եմ ՊՆ-ի ադեկվատ լինելուն և ՌՈ օբյեկտիվությանը: Բնականաբար, Վոլոդյա Ավետիսյանը Լիսկայի որդին չէ, որը մարդ է սպանել և, որին կարող են ազատել: Այս երկրում իշխանություններից պետք է մեկ օր շուտ ազատվել:
Հ.Գ. Այսքանից հետո դուք թույլ չեք տալու, որ երիտասարդ սերունդը պայքարի թշնամու դեմ և հանուն հայրենիքի: Պարոնա´յք իշխանավորներ, դուք պղծում եք բոլոր արժեքները»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող