«Եթե Մոնթեն չզոհվեր, նա Հայաստանի քաղաքացիություն չեր ստանա»
Բլոգոսֆերա
«Նախախորհրդարան»-ի անդամ Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Չեմ կասկածում, որ եթե Մոնթեն չզոհվեր, նա Հայաստանի քաղաքացիություն չեր ստանա, ինչպես Ժիրայր Սեֆիլյանը չի ստանում: Չեմ կասկածում, որ եթե չզոհվեր Լեոնիդ Ազգալդյանը' նրան կձեռբակալեին, ինչպես ձեռբակալեցին նրա տեղակալին, Վոլոդյա Ավետիսյանին: Խնդիրն այլ է` ի'նչ էին անելու այս պայմաններում Լեոնիդն ու Մոնթեն: Իհարկե, նրանք կլինեին մեզ հետ` Ժիրայրի եւ Ալեք Ենիգոմշյանի կողքին: Սակայն մենք, Ժիրայրն ու Ալեքն էլ նույնպես, պետք է մտորենք ու հասկանանք, թե ինչ էին անելու Մոնթեն ու Լեոնիդը, Բեկորն ու Նժդեհը... Եւ անենք այն, ինչ պետք է անել: Կեցցե′ անկախությունն ու ազատությունը:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող