ՖԻՖԱ-ի նախագահի ավագ խորհրդականը հրաժարական է տվել՝ ի նշան բողոքի Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան Իսպանիայի Սեուտա քաղաքում ծովից դուրս են բերել տասնինը մահացած միգրանտների մարմիններ ՈՒՂԻՂ․ Լիպարիտ Դրմեյանը պատասխանում է Փաշինյանի մեղադրանքներին Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում 45-ամյա օտարերկրացի տղամարդը Երևանում տաբատն իջեցրած պառկել է նստարանին ԱՄՆ-ում «պատերազմ» են հայտարարել AI տեսախցիկներին․ ակտիվիստները ոչնչացնում են Flock Safety համակարգերը Ծովագյուղ-Շորժա ճանապարհին 21-ամյա վարորդը «Kia»-ով բախվել է քարերին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր Երբ AI-ն դուրս է գալիս վերահսկողությունից․ Claude-ը կոտրել է երեք ընկերության համակարգեր Երևանի Կենտրոնում գտնվող տարածքը վերադարձվել է պետությանը Թաքստոցից վերցրել են 10 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց և ձերբակալվել Բնակիչներին հորդորում են 00։00-ից փակ պահել պատուհանները. Մանրամասներ 

«Կուսության խնդիրը». հատված «Հայ ընտանիք» գրքից` բոլոր աղջիկների համար` հա′տկապես...

Բլոգոսֆերա

Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀԱՏՎԱԾ «Հայ ընտանիք» գրքից բոլոր աղջիկների համար հատկապես ....

ԿՈՒՍՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ:

Մինչեւ մեր դարասկիզբը, հայոց մեջ կուսությամբ հպարտանալու կամ, առավել եւս ամաչելու խնդիր չկար, քանզի, վերոհիշյալ ժամանակաշրջանում ընդունված էին վաղ ամուսնությունները (աղջիկների համար՝ 12-15, տղաների համար՝ 15 եւ բարձր տարիքը), երբ նոր-նոր միայն ի հայտ էին գալիս սեռերի հասունացման նշանները: Այդքան վաղ տարիքում կատարվող ամուսնություններն, ինքնստինքյան, հիմնականում բացառում էին նման հարցի ծագումը:

Աղջկա կուսությունն արիական ժողովուրդների, բնականաբար նաեւ հայերի մեջ, խստորեն հսկվում էր ընտանիքի կողմից եւ արժանանում էր հասարակական պարսավանքի, եթե առագաստ մտնելուց առաջ նա կորցրել էր այն: Միջին դարերում, նույնիսկ եկեղեցական ժողովներն են անդրադարձել դրան. Շահապիվանի ժողովում որոշվել էր, որ եթե աղջիկը մինչեւ ամուսնությունը, ծնողների հսկողության պակասի կամ անփութության պատճառով, կույս չի մնացել, ապա նրա ծնողները տուգանքի էին ենթարկվում: Իսկ եթե դա կատարվել էր իր մեղքով, տուգանվում էին աղջիկն ու փեսան: Նույն միջին դարերում փեսան աղջկա կուսության դիմաց նրա ծնողներին փրկագին էր վճարում, որը կոչվում էր ՙերեսացտես՚: Եկեղեցին տարբերություն էր սահմանել անգամ պսակադրության արարողության մեջ. եթե աղջիկը պսակից առաջ
մերձեցել էր փեսացուին, ամուսնական արարողակարգը կատարվում էր այնպես, ինչպես այրու պսակադրությունը:

Որ կուսության անհրաժեշտությունը ժամանակին ճակատագրական նշանակություն է ունեցել, վկայում են նաեւ ազգագրական նյութերը: Դրա անժամանակ խախտման դեպք լինելիս՝ աղջիկը դառնում էր խոսակցության առարկա, հասարակությունը դատապարտում էր նրան, եւ նույնիսկ ընկերուհիները խուսափում էին նրանից: Նա դառնում էր ընտանիքի նախատինքը, եւ գյուղի տղաներից ոչ մեկը չէր ամուսնանում հետը: Ծնողները վերջապես ստիպված նրան ամուսնացնում էին կամ այրի մարդու կամ օտար գյուղացու հետ: Եթե այդ մասին իմացվում էր հարսանիքից հետո, հետեւանքը լինում էր բաժանությունը: Այդ էր նաեւ պատճառը, որ Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում կուսության ապացույցը խստորեն պահանջվում էր: Ինչպես տեսնում ենք, հայոց մեջ ընտանիքի, հասարակության ուժերով արվում էր
ամեն ինչ՝ կանխելու նախամուսնական մերձեցումները, որոնք երբեմն շատ խիստ լինելով հանդերձ (մանավանդ, երբ հարցը քննվում է այսօրվա մտածելակերպով), ունեին իրենց դրական դրսեւորումներն ու խորհուրդը՝ դաստիարակել առողջ սերունդ, հեռու պահել նրան զանազան այլասերումներից ու դրան հետեւող անցանկալի բարդություններից:

ՙՀանուն ինչի՞ ճնշենք, զսպենք, խեղենք, հաշմենք 16 տարեկանից զգացնել տվող սեքսուալ սեռական մղումը՚. հարցնում էր տարիներ առաջ մի հոդվածագիր (ՙԼրագիր՚ 15 դեկտեմբեր, 1995թ.), որը, ցավոք, նաեւ բժիշկ էր: Հանո՜ւն նրա, որ հայ մնալու համար՝ պահպանենք հազարամյակների խորքից ժառանգած մեր բարոյական որակները, որ ապագայում ամուր ընտանիքներ ունենա՜նք, հանո՜ւն նրա, որ մեր դեռահաս աղջիկները պարսիկների կամ թուրքերի հարճերը չդառնան, որ որբ մանուկներ չունենանք, հանո՜ւն նրա, որ ՙիդեալ մայրեր ունենանք՝ երջանիկ Հայրենիք ունենալու համար...՚ (Գ. Նժդեհ): Ու, թեկուզեւ, հանուն նրա, որ Հայաստան մուտք չգործի դարի չարիքը՝ ՍՊԻԴ-ը:

Ի գիտություն, հայտնենք, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նման ազատ բարքեր ունեցող երկրներում այսօր կանգնել են մի շատ լուրջ խնդրի առջեւ. ինչպե՞ս կանխել դպրոցահասակ աղջիկների անցանկալի հղիությունը: Ռուսաստանում մանկատները լցվել են այդ դպրոցականների մանուկներով: Եթե սա է պահպանողականության դեմ կոչի ու ազատ սիրո արդյունքը, ապա մեր պահպանողականությունը գերադասելի է անմայր ու անհայր երեխաների, նրանց անհեռատես մայրերի տխուր ճակատագրին արժանանալուց:

Չենք ժխտում, որ խնդիրն այսօր ունի նաեւ վերանայելի կողմեր՝անպայմանորեն ամուսնության առաջին գիշերը մերձենալը, կուսության ստուգմանը բարեկամների եւ հարեւանների մասնակցությունը եւ այլն: Նաեւ ողբերգական է, որ կուսության չհայտնաբերման դեպքում, մանավանդ, երբ դա բնական արատ է, վնասվածք, կամ էլ՝ բռնաբարության հետեւանք, քայքայվում է դեռեւս չձեւավորված ընտանիքը: Իրար հասկացող, գնահատող անհատների ամուսնության դեպքում, դա, թերեւս, չպետք է խանգարող հանգամանք դառնա ու պետք է թողնվի ամուսնացողների կամքին:

Անկասկած, անընդունելի է նաեւ, որ կուսությունը ձեւականորեն պահպանելու մտահոգությամբ (որպեսզի հետագայում ՙապացույց՚ լինի), գլխավորապես անառողջ մարմնական ցանկություններից ելնելով, հաճախ դեռահասները տարվում են անբնական սեռական կապերով:
Ինչ վերաբերում է ընտանիքին, ապա վիճակն այստեղ եւս, հիմնականում, մխիթարական չէ: Չհասկանալով, չգնահատելով սիրո հոգեբանական կողմը եւ թելադրվելով միայն մարմնական ցանկությամբ՝ հոգու կորուստ է կատարվում, որի համար այժմ արդեն թանկ ենք վճարում: Իսկ մարմնական սերը, սեռական դաստիարակությունը, անհրաժեշտ են հենց նրա համար, որպեսզի ապահովվի առողջ սերնդատվությունն ու ամուսինների սեռական ներդաշնակությունը, մի բան, որը հատկապես ուսուցանվում է Արեւելքում:

Եվ կոչ անել, թե ՙպետք է սիրեք, ամուսնանաք, սեռական կապ ունենաք այն ժամանակ, երբ որ հարմար եք գտնում, նրա հետ, ում հետ ուզում եք եւ ինչպես որ ուզում եք՚ (ՙԼրագիր՚, նույնը), ուղղակի կնշանակի խեղել ազգի բարոյականը: Իսկ թե ինչպես վարվել՝ դա միայն անհատի գործը չէ, այլ, առաջին հերթին, այն էթնիկական ընդհանրության (իմա՜ ազգի), որի ծնունդն ու բարոյականի կրողն է նա»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հարավային Օսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Նաուրուի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու մասինՖԻՖԱ-ի նախագահի ավագ խորհրդականը հրաժարական է տվել՝ ի նշան բողոքի Մոտ 40,000 միգրանտ, հնարավոր է, Իսպանիա է անցել Մարոկկոյից«Известия». ԱՄՆ-ն RIMPAC 2026 զորավարժություններում փորձարկել է «ապագայի պատերազմի» տարրերՆարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան Իսպանիայի Սեուտա քաղաքում ծովից դուրս են բերել տասնինը մահացած միգրանտների մարմիններՈՒՂԻՂ․ Լիպարիտ Դրմեյանը պատասխանում է Փաշինյանի մեղադրանքներինՕգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՎենեսուելայում երկրաշարժի ժամանակ վեցերորդ հարկից ընկած կրիային կենդանի են հայտնաբերել45-ամյա օտարերկրացի տղամարդը Երևանում տաբատն իջեցրած պառկել է նստարանին ԱՄՆ-ում «պատերազմ» են հայտարարել AI տեսախցիկներին․ ակտիվիստները ոչնչացնում են Flock Safety համակարգերըԾովագյուղ-Շորժա ճանապարհին 21-ամյա վարորդը «Kia»-ով բախվել է քարերին և հայտնվել ձորակում․ կա վիրավորԹրամփը կանխատեսել է խնդիրներ Եվրոպայի համար, եթե վերջինս դադարի լինել նրա ընկերըԵրբ AI-ն դուրս է գալիս վերահսկողությունից․ Claude-ը կոտրել է երեք ընկերության համակարգերՀայաստանը ժամանակավոր արգելք է սահմանում տոմատի մածուկի ներմուծման վրաԵրևանի Կենտրոնում գտնվող տարածքը վերադարձվել է պետությանըՌԴ ՊՆ․ Ռուսական բանակը մեկ շաբաթում իրականացրել է մեկ զանգվածային և 15 խմբային հարված Ուկրաինայի տարածքումՎոլգոգրադի բնակիչները պատմել են անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ լսված ուժեղ պայթյունների մասինԹաքստոցից վերցրել են 10 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց և ձերբակալվելԲնակիչներին հորդորում են 00։00-ից փակ պահել պատուհանները. Մանրամասներ Թրամփի դիմանկարով ամերիկյան հուշանվեր-անձնագրերը հասանելի կլինեն օգոստոսինՆախագահ Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանըՀՀ դեսպանը քննարկել է Ավստրիայի ազգային գրադարանի հետ համագործակցության ընդլայնումըԲաքվում ՀՀ դրոշով քայլելը հպարտություն և հուզմունք էր, սուլոցներն ինձ չէին հետաքրքրում. Ջանես Նազարյան Մ-17 ԱԱ. ըմբիշ Դավիթ Բալեյանը կիսաեզրափակչում էԻլոն Մասկը Իսպանիայի միգրացիոն ճգնաժամը համեմատել է «Համաշխարհային պատերազմ Z» ֆիլմի հետՌազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան Թրամփը քննարկել է Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հարցըԱվելի քան 20 հազար միգրանտ է ներխուժել Իսպանիայի Սեուտա նահանգԽուզարկություններ՝ Նարեկ Կարապետյանի առանձնատանը.Դուրովը կոշտ պատասխան է տվել ՄոսկվայինՎերադարձվել է ապօրինի օտարված շուրջ 5 հա արոտավայրՍինգապուրի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթովՔննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ Լեհաստանում պահանջել են Տուսկի հրաժարականը Վանաձորում «BMW»-ն բախվել է «ՎԱԶ 2107»-ին․ 20-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոցԶելենսկին հայտարարել է Ուկրաինայի ռազմական կորուստների մասինԿոտրված արմունկով մեդալ նվաճած հայ ըմբիշը եռագույնը բարձրացրել է Բաքվում Քամալա Հարիսը տուն է գնել Մալիբուի սպիտակամորթների թաղամասում«Աէրոֆլոտ»-ը օգոստոսի 28-ից Կրասնոդար-Գյումրի չվերթներ կիրականացնիԲարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ)Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային տեղեկացրել է բանակցություններ կազմակերպելու իր պատրաստակամության մասինՊրահայում ադրբեջանցիները ցուցադրել են պատմական լուսանկարներ Արցախից և ՀայաստանիցԹրամփը հայտարարություն է արել Ուկրաինայում հակամարտության ավարտի մասինReuters․ Դուբայում գործող կրիպտոբորսան, ըստ հետաքննության, օգնել է Իրանին շրջանցել պատժամիջոցներըՍանչես. Իսպանիան միջոցներ է նախապատրաստում Սեուտայում միգրանտների հետ կապված իրավիճակը կարգավորելու համարԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալովEFE․ Սեուտա ներթափանցած միգրանտներից հարյուրավորները սկսել են վերադառնալ Մարոկկո«Լոռի Պիկ» սրահում սննդային թունավորում ստացած 21 անձանց ինքնությունը պարզվել էՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունReuters․ Ճապոնիան և Հարավային Կորեան, հավանաբար, համատեղ արժութային ինտերվենցիա են իրականացրել
Ամենադիտված