«Ես ձեր դավանած «մատաղ սերունդն» եմ»
Բլոգոսֆերա
Բանաստեղծ Դավիթ Ասատրյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Հատված «Քաղաքը» վեպից
Սրանից հետո, ինձ հետ հարգանքով խոսեք. Դուք չգիտեք, թե ես ո՛վ եմ: Ես, ամենակարևոր մարդկանցից մեկն եմ այստեղ... իսկ դուք շարունակում եք վայրահաչ տալ, ձեռքներդ օդում թափահարել, բացատրելու համար թե ինձ չեք ճանաչում: Այնինչ, ես կարևոր մարդ եմ... Չէ որ դուք ինչ անում էիք ձեր կյանքում, անում էիք ինձ համար, չէ որ սոված էիք մնում, չեիք ծախվում, պահում էիք ազգային արժեքները, որ ես ՀԱ՛Յ ապրեմ:
Մի խոսքով, երբ Ազատության հրապարակում ասում էիք՝
«Եկող սերո՜ւնդ», երբ ասում էիք՝ «Կեցցե՛ այն Հայաստանը, որը վաղն է գալու» նրանք երկուսն էլ այստեղ են, ես ապրում եմ ձեր ասած «Վաղվա Հայաստանում» ու ձեր դավանած «Մատաղ սերունդն» եմ:
Սրանից հետո, ինձ հետ հարգանքո՛վ խոսեք...»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող