Նախարարները շեղվում են իրենց բուն պարտականություններից. «Ժառանգության» վարչության քարտուղար
Գիտություն և Մշակույթ
Բրիտանիայի թանգարանից Անահիտ ատվածուհու բրոնզե գլուխը և ձեռքերը Հայաստան տեղափոխելու ուղղությամբ հնարավոր քայլերը «Ժառանգության» վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը որակեց մշակութային հստակ քաղաքականություն չունենալու հետևանք։ Վերջինիս պնդմամբ, մեր խնդիրը հայկական արժեքներին «հայկական անձնագիր» տալն է։
«Խնդրին այն չէ, որ դրանք Հայաստանում չեն, այլ այն, որ դրանք ներկայացվում են որպես հելլենիստական արվեստի օրինակ, դրանք այդ ժամանակաշրջանի են, բայց այնտեղ պետք է նշված լինի, որ հայկական են»,-ասում է տիկին Հակոբյանը։ Իսկ այն հարցին, թե պե՞տք է արդյոք Արմեն Աշոտյանի այդ առաջարկը դիտարկել նախընտրական տրամաբանության մեջ, Կարինե Հակոբյնաը պատասխանեց, որ այդպես չի կարծում։
«Ես չեմ ուզում, որ այս խնդիրն կապեք միայն ներկայիս նախարարի հետ. նախարարը շեղվել է իր բուն պարտականություններից»,– կարծում է նա։
Ըստ նրա՝ դրանով է պայմանավորված նաև մշակույթի նախարարի հայտարարությունը, թե Թեղուտում գտնվող հուշարձանները կտեղափոխվեն և կհանձնվեն պահպանության։
«Մշակույթի նախարարության պարտականությունը ոչ թե օժանդակելն է էկոնոմիկայի նախարարության աշխատանքներին, այլ պահպանել մեր մշակութային արժեքները. դրանք գոյություն ունեն իրենց միջավայրում, դա հո մատիտ չի՞, որ վերցնեք ու տեղափոխեք», – կարծում է նա։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում