Էլիզաբեթ Թեյլորին պատկանող Վան Գոգի նկարը վաճառվել է 16 մլն դոլարով
Գիտություն և Մշակույթ
Հանրահայտ դերասանուհի Էլզաբեթ Թեյլորի մահից անցել է մեկ տարի, բայց նրա բարեկամները շարունակում են գումարներ վաստակել՝ նրան պատկանող իրերը վաճառելով։ Այս անգամ աճուրդի է հանվել Թեյլորի նկարների հավաքածուն։ Վաճառքի են հանվել այնպիսի նկարիչների գործեր, ինչպիսիք են՝ Վան Գոգը, Կանդինսկին, Ռենուարը, Ուտրիլլոն և այլն։
Վինսենտ Վան Գոգի նկարներից մեկը աճուրդի ժամանակ վաճառվել է 16 մլն դոլարով։ Գնորդը չի ցանկացել ներկայանալ։ Հատկանշական է, որ ի սկզբանե աճուրդի կազմակերպիչները նախատեսել էին նկարը վաճառել 8 մլն դոլարով։
Նկարը Էլիզաբեթ Թեյլորին է նվիրել իր հայրը, որն այն գնել է 1963-ին։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում