Ռուսաստանը Սպիտակ ծովից բալիստիկ հրթիռ է արձակել
Ռուսաստան
«Յուրի Դոլգորուկի» միջուկային հակահրթիռային սուզանավն այսօր «Բուլավա» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների հաջող փորձարկում է իրականացրել։
ԻՏԱՌ–ՏԱՍՍ լրատվական գործակալությանը ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի և տեղեկատվության ծառայության ղեկավար գնդապետ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ հոկտեմբերի 28–ին «Յուրի Դոլգորուկի» միջուկային հակահրթիռային սուզանավից արձակված «Բուլավա» բալիստիկ հրթիռի թռիչքը հաջող գործարկում է ունեցել։ ՌԴ ՊՆ մամլո խոսնակը հայտնել է, որ հրթիռն արձակվել է Սպիտակ ծովից Կամչատկա թերակղզու վրա գտնվող փորձավայրի ուղղությամբ։ Վերջինս տեղեկացրել է , որ թռիչքը իրականացվել է նորմալ ռեժիմով և մինչ հրթիռների գործարկումը դրանք ենթարկվել են լուրջ փորձաքննության։ Իգոր Կոնաշենկովը բարձր է գնահատել սուզանավի ողջ անձակազմի՝ մասնավորապես սուզանավի կապիտան Վլադիմիր Շիրինայի բարձր պրոֆեսիոնալիզմը, ասելով որ սա արդեն երրորդ հաջող թռիչքն է։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից