Անկարան անհանգստացած է Սիրիայի հետ սահմանին ծայրահեղականների կուտակման հանգամանքից
Թուրքիա
Թուրքիան անհանգստացած է Սիրիայում մարտական գործողություններ իրականացնող ծայրահեղականների քանակից, հատկապես` թուրք-սիրիական սահմանին նրանց կուտակման հանգամանքից. երկուշաբթի օրը հաղորդում է Ալ Մանար լիբանանյան հեռուստաընկերությունը` մեջբերելով թուրք նախագահ Աբդուլլահ Գյուլի խոսքերը:
«Սիրիայում գործող արմատական խմբավորումները մեր անվտանգության ուժերի համար լուրջ անհանգստություն են ներկայացնում: Ցավոք սրտի, մենք ի վիճակի չենք ամբողջովին արգելափակել սահմանը և ապահովել նրանց ներթափանցումը մեր տարածք»,-հայտարարել է Գյուլը Նյու Յորքում, ուր նա ժամանել է` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշնանային նստաշրջանին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)