Եգիպտոսում արգելվել է «Մուսուլման եղբայրներ» կուսակցության գործունեությունը
Մերձավոր Արևելք
Եգիպտոսի դատարանը երկրի տարածքում արգելել է «Մուսուլման եղբայրներ» քաղաքական շարժման ցանկացած գործունեություն. հաղորդում է Associated Press-ը: Դատարանը նաև վճիռ է կայացրել առգրավել քաղաքական շարժման բոլոր ակտիվները: 1928թ. հիմնված «Մուսուլման եղբայրներ» կուսակցությունը արգելվել էր դեռևս 1954-ին այն բանից հետո, երբ շարժման մասնակիցները հարձակում էին կազմակերպել Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերի վրա: Կուսակցությունն իր գործունեությունն օրինական կերպով շարունակելու հնարավորություն էր ստացել 2013թ. գարնանը:
Իսկ 2013-ի հուլիսի 3-ին Եգիպտոսի ռազմական իշխանությունները տապալեցին իշխող նախագահ, «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչ Մուհամմեդ Մուրսիին, ով առաջ բերեց երկրում Մուրսիի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև զինված բախումներ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան