«Մեր օրենսդիրները ԱԺ են եկել` զիլինա խաղալու»
Բլոգոսֆերա
Վահե Մակարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեկ-մեկ մտածում ես, որ մեր օրենսդիրները ԱԺ են եկել զիլինա խաղալու համար
Էսօր Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովն իր անդամների հետ գցեց-բռնեց ու որոշեց, որ այսուհետ պետք է 4 աստղանի հյուրանոցներում էլ թույլատրել շահումով խաղերի ու խաղատների գովազդը, որ եվրոպացի տուրիստները, գալով Հայաստան ու հանգրվանելով նմանատիպ հյուրանոցներում' տեսնեն էդ գովազդներն ու իմանան' ուր գնան իրենց փողերը քամուն տալու:
Էս չլինի արդեն մտաք Մաքսային միություն ու որոշեցիք եվրոպացիների փողերը նաև էդ ձևով դատարկել Հայաստանում???
Էն, որ Հանրապետականները էդ հիմար որոշմանը կողմ են, էդ շատ նորմալ ու տրամաբանական է, որովհետև էդ կազինոների մեծ մասը կա'մ իրենց է պատկանում, կա'մ էլ ՀՀԿ-ամերձ դեմքերին, ու էդ փողերը, բոլոր դեպքերում, իրենց գրպանն է գնալու: Լավ, բա հանձնաժողովի մյուս` էն իբր ընդդիմադիր անդամները ինչու մի բերան չասացին' դրանից ժողովրդին ինչ օգուտ, ինչ է շահելու ազգը էդ որոշումից? Կամ թեկուզ պետությունն ու պետբյուջեն:
Կամ էն օդից մանդատ կպցրած ու հիմա ԱԺ-ում անհասկանալի կարգավիճակում հայտնված էն բոյով ու ճաղատ բիզնեսմենը, որ խիստ "հումանիստաբար" առաջարկում էր մի բան էլ 3-աստղանիներում նման գովազդներ թույլատրել, որ իբր թե մարդու իրավունքների խախտում չլինի. դե հիմա կարող է 3-աստղանի հյուրանոցում մնացողն էլ կազինո գնալու փող ու ցանկություն ունենա: Երևի էս կիսագոլդ ու ոչ ԱԺ-ական համարներով Յաշիկի շոֆեռը քարի հանքերից բացի մի երկու տեղ էլ կազինոներ ունի, դրա համար է էդպես ոգևորվել էդ հիմար օրենքից...
Ու սա մեր Ազգային ժողովն է, որտեղ «լուծում», ավելի ճիշտ` լուծ են գցում ազգի խնդիրները...»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող